Ներքին 4 տարի առաջ - 15:13 02-06-2022

Ինչպե՞ս խթանել ներդրումները․ Էմիլ Մելիք-Վրթանեսյան

Գործարար Էմիլ Մելիք-Վրթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել՝ «Ո՞նց խթանել ներդրումները» վերտառությամբ։

Նա գրել է․ «Երեւանի կենտրոնում զբոսնելիս ամեն քայլին մի տարօրինակ երեւույթի ես հանդիպում․ տասնյակ բարձրարժեք անշարժ գույքի օբյեկտներ անմխիթար վիճակում կանգնած են եւ չեն օգտագործվում։ Դրանք գրեթե բոլորը տերեր ունեն, գտնվում են ամենապահանջված վայրերում, բազմաթիվ ներդրողներ մեծ հաճույքով կգնեին այդ շինությունները, քանի որ որեւէ կասկած չկա շուկայական պոտենցիալի տեսանկյունից, բայց տարիներով որեւէ շարժ կամ ընդհանրապես չի նկատվում, կամ շինարարությունը իրականացվում է շատ դանդաղ։

Ահա այդ շինություններից մի քանիսը՝ արտգործ նախարարության նախկին շենքը Հանրապետության հրապարակում, նախկին ՑՈԻՄ-ի շենքը, Աբովյան փողոցի վրա գտնվող մի քանի շենքեր եւ շինհրապարակ, նախկին Սեւան հյուրանոցի տարածքը, Արամի փողոցի վրա գտնվող մի քանի շենք եւ այլն։ Այսինքն՝ խոսքը գնում է իրոք շատ պահանջված շինությունների եւ տարածքների մասին, որոնց ներդրումային գրավչությունը ակնհայտ է, բայց տարիներով շարժ չկա։ Նման երեւույթի պատճառները տարբեր են. որոշ դեպքերում սեփականատերը պատրաստ է ներդրումային ծրագրին, բայց դատական վեճեր կան, շինթույլտվությունների խնդիր կա, բայց կան նաեւ բազմաթիվ դեպքեր, երբ սեփականատերը ուղղակի որեւէ բան չի անում եւ չի վաճառում տարածքը։ Նման իրողությունը անթույլատրելի է, մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն։ Կորուստների չափսերը պատկերացնելու համար կարելի է ուսումնասիրել ՀՀ խոշորագույն հարկատուների ցանկը եւ պարզվում է.

Օրինակ` ՑՈՒՄի չափսի առեւտրային կենտրոնը վճարում է մոտավորապես 1-2 միլիարդ դրամ հարկ տարեկան, իսկ հյուրանոցները՝ մոտ մեկ միլիարդ։Դրան գումարեք նաեւ վարձակալների (առեւտրային կենտրոնի դեպքում), շինարարների, այլ ներգրավվող ճյուղերի վճարվելիք հարկերը եւ կստանանք ահռելի մի գումար, իսկ հիմա մտովին բազմապատկեք այդ գումարը տասնյակ շինությունների եւ եւս մեկ անգամ բազմապատկեք տարիների, որոնց ընթացքում այդ տարածքները «քնած են»։ Նույնիսկ չենք խոսում այն մասին, որ այդ շենքերից շատերը հուշարձանների ցանկում են եւ այլն։ Ի՞նչ անել։

Օրինակ՝ կազմել աշխատանքային խումբ- կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, կադաստրի եւ այլոց ներգրավվմամբ, որի խնդիրը լինելու է՝
ա) գույքագրել այդ տարածքները եւ շինությունները՝ կազմելով նման օբյեկտների ամբողջական ցանկը (տվյալ պահին սահմանափակվելով փոքր կենտրոնով),
բ) վերհանել այն խնդիրները որոնք խոչընդոտում են ներդրողներին եւ առաջարկել լուծումներ,
գ) բանակցել սեփականատերերի հետ՝ պահանջելով կամ սկսել եւ արագ ավարտել ներդրումային ծրագրերը, կամ օտարել անշարժ գույքը։ Եթե սեփականատերը պատրաստ չէ դրան, ապա պետք է դրսեւորել քաղաքական կամք եւ մշակել օրենսդրական լուծումներ, որոնք կպարտադրեն նման սեփականատերերին համապատասխան քայլերի (այդ լուծումները կարող են լինել հարկային, քաղաքաշինական եւ այլն)։
Պետությունը եւ համայնքը իր հերթին պարտավոր է լինել շատ ավելի արագ եւ ճկուն։ Այդ ծրագրի հաջողության դեպքում փորձը անհրաժեշտ է կիրառել նաեւ այլ բնակավայրերում, քանի որ նման դեպքերը ամենուր են։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան