Հրամանատարները ճշգրտել են պայմանական մարտական խնդիրները. զորավարժություն
Զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով մայիսի 31-ին հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն։
ՊՆ-ից հայտնում են, որ հրամանատարները ճշգրտել են պայմանական մարտական խնդիրները, ստորաբաժանումներին տվել համապատասխան հրահանգներ։
Անձնակազմը բացազատել է հակաօդային պաշտպանության միջոցները և, ըստ ուղղությունների, կատարել առաջադրված խնդիրները։