Ներքին 4 տարի առաջ - 17:21 28-05-2022

Նիկոլ-մահաբերը շատ լավ տեղյակ է՝ ինչու է Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա. Արսեն Բաբայան

Նիկոլները ոչ միայն անհայրենիք են, նրանք նաև անաստված են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «#Նիկոլ-մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա: Այդ մեկնելու անհրաժեշտության մասին նա գիտեր դեռևս այն ժամանակ, երբ նիկոլյան դատախազությունը սահմանափակել էր Վանեցյանի ազատ տեղաշարժի իրավունքը, մասնավորապես՝ երկրից դուրս գալու հնարավորությունը:

Եվ հիմա, երբ դեռևս ամիսներ առաջ պլանավորած առողջապահական այց է կատարվել, սրանք փորձում են դա օգտագործել հանրությանն իրական խնդիրներից շեղելու համար:

Նիկոլը շատ լավ գիտի դա, քանի որ իրավապահ բոլոր կառույցների ղեկավարներն ամեն բան ուղիղ հենց Նիկոլից են ճշտում և կատարում են միայն Նիկոլի անձնական որոշումները: Վստահաբար այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները: Բայց սրանք այնքան լկտի են ու այնքան տգետ, որ կարող են նույնիսկ այդպիսի առիթից օգտվել և իմանալով, որ պատճառն առողջական է, իրենց պատեպատ տալով լրացուցիչ անգամ հաստատեն իրենց ստոր անհայրենիք լինելը: Այդ ընթացքում էլ հավելելով, որ նաև անաստված են:

Սրանք իրենց ազգադավ, հայրենիքը վաճառող ու թշնամուն ծառայող վարքագծից մարդկանց ուշադրությունը շեղելու փորձի համար կարող են ցանկացած առիթ օգտագործել իրենց ստոր արարքների համար:

Վստահեցնում եմ՝ սրանք որևէ դեպքում չեն մարսելու իրենց արարքները, քանի որ իրենց ստոր ու անմարդկային էությունն այլևս համազգային խնդիր է դարձել:

Հ.Գ. եթե ստորության դեմքը միայն մեկ չախոյան լիներ, գուցե թեմային չարձագանքեի, բայց նրանք շատ են և ինչպես ժամանակն է ցույց տվել, դրանք կամ թմրամոլ են կամ համասեռամոլ: Դիցուք՝ նախկին փոխթաղապետն ու ավագանու ՔՊ հանրահայտ անդամը»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում