Արտաքին 4 տարի առաջ - 10:40 28-05-2022

Չեչեն զինյալները շրջափակել են Սեվերոդոնեցկը․ Կադիրով

Չեչնիայից մի խումբ զինյալներ վերահսկողության տակ են վերցրել Սևերոդոնեցկի շփման գիծը՝ ամբողջությամբ փակելով քաղաքից ելքերը, հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Չեչնիայի Հանրապետությունից մի խումբ ռուս կամավորներ ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել ԼԺՀ-ի Սևերոդոնեցկ քաղաքում ավազակների հետ շփման ողջ գիծը: Քաղաքի առաջին թաղամասերն արդեն մաքրվել են թշնամու ստորաբաժանումներից», - գրել է նա իր Telegram ալիքում։

Ուկրաինայի իշխանությունները հերքում են դա։ Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել է, որ Սևերոդոնեցկը շրջափակված չէ։

«Անջատողական» լրատվամիջոցները «կեղծ հայտարարություններ են տարածում այն մասին, որ քաղաքը գրավված է: Դա ճիշտ չէ: Շրջկենտրոնը գրավված չէ, քաղաքի շրջակայքում մարտերը շարունակվում են: Ռուսները մտել են «Միր» հյուրանոցի տարածք. և ավտոկայան»,- գրել է նա։

Գայդայի խոսքով՝ ռուսական զորքերը չեն կարողանա գրավել Լուգանսկի շրջանն առաջիկա օրերին․ ուկրաինացի զինվորականները «բավարար ուժ և միջոցներ կունենան պաշտպանությունը պահելու համար»։

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին
21:45 Արթիկում պայմանագիր են կնքել ավագանու անդամի հետ․ նա նաև փոխքաղաքապետի զարմիկն է. ահազանգ
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
22:00 Ավանեսյանի մայրը վնասով է աշխատում. թալանի կատարելագործված տեսակներ ՔՊ-ի օրոք