Բերանները ջուր առած՝ վեր ընկած են․ Մանուկյանը՝ գնդապետի դեպքի մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:22 27-05-2022
Պահեստազորի սպայական կազմը այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց ակցիա էր իրականացնում, որին ներկա էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․

«Աչքի զարնող խայտառակ բռնությունները, որ գործադրվում են, դրանց վրա իրավապահները աչք են փակում, և այս դեպքը դրա ամենաակնառու դեպքերից մեկն է, որը ևս մեկ ողբերգական և Հայաստանում իշխանության քաղաքականության ամենախայտառակ դրսևորումներից է։

Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան մի քանի տասնյակ անձինք, գեներալներից սկսած՝ զինվորականներ, իրավապահ համակարգի վետերաններ, հաղորդում են տալիս, հայտարարություն են անում, որ կարմիր բերետավորները բռնություն են կիրառել արցախյան ազատամարտի 3 պատերազմների մասնակից, պաշտոնաթող գնդապետի նկատմամբ, ու դրանից երկու շաբաթ է անցել, բերանները ջուր առած՝ վեր ընկած են։
Այսօր կարող են աչք փակել, թե ինչպես է բանակի նախկին գնդապետի նկատմամբ ինչ-որ մի թերուս, որը գլխին մի կարմիր գլխարկ է դրել, կարող է բռնություն գործադրել, ու դրա մասին լռեն»։

Ամենից շատ դիտված