Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:38 27-05-2022

Ասացին՝ սրան էլ տարեք, մեշոկի նման շպրտեցին մեքենայի մեջ․ գնդապետ Մուրադյան

Պահեստազորի սպայական կազմը այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց ակցիա էր իրականացնում։

Պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը ներկայացրել է, թե ինչ պահանջով են գտնվում այնտեղ։
«Մայիսի 8-ին Պուշկինի փողոցով քայլում էինք։ Տեսնելով, որ ոստիկանության մեքենայի մեջ է իմ զինակից ընկերը՝ փոխգնդապետ Առաքելյանը, ով նաև զոհվածի հայր է, հետ եկա ու տղաներին խնդրեցի, ասացի՝ տղանե՛ր, որ խնդրեմ, զոհվածի ծնող է, կիջացնե՞ք մեքենայից, ասացին՝ գնա՛ ստեղից, արա՛, ասացի՝ արա չի, դեմդ գնդապետ է կանգնած, ասացին՝ մենք էլ գնդապետ չգիտեմ ինչ անող ենք, չեմ ուզում պարզ ասեմ, հետո ասացին՝ սրան էլ տարեք, ասացի՝ սրան չի, մի քիչ նորմալ պահեք ձեզ, ու եկան տենց քաշելով տարան, սկսեցին խփել, մեշոկի նման շպրտեցին մեքենայի մեջ, մարմնական վնասվածքներ ստացա, մոտ 5 րոպե անընդհատ խփում էին, ու տենց տարան բաժին, մի քանի ժամ հետո բաց թողեցին։

Մենք՝ պահեստազորի գեներալներով և գնդապետներով, հաղորդագրություն էինք գրել, բայց առ այսօր ոչ մի քննություն չի եղել, խնդրել էինք, որ ծառայողական քննություն նշանակվի տվյալ անձնավորությունների հետ։ Այսօր նոր՝ մի ժամ առաջ, լսելով, որ մենք ուզում ենք՝ հայտարարություն անենք, հրավիրեցին իրենց մոտ, այստեղից հետո կգնամ։

Պահանջելու ենք, որ քրեական գործ հարուցեն, և մեղավորներին պատժեն։ Պետք է ծառայողական քննություն անցկացել և դադարեցնել այն կարմիր բերետավորների աշխատանքը, ովքեր ժողովրդի հետ դաժան են վերաբերվում առանց հիմնավոր պատճառի», - ասաց Մուրադյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան