Ներքին 3 տարի առաջ - 23:00 09-01-2023

ՆԳ նախարար նշանակվեց մի կլասիկ ՔՊ-ական, ում հրամանով որդեկորույս ծնողներին ձեռք ու ոտք արած՝ շպրտեցին Եռաբլուրից

«Իրենց պարագայում՝ միայն անվանափոխություն է լինելու, հիմնավոր ոչ մի բան չկա, փաստարկներ չբերվեցին, չներկայացվեց, թե ինչի համար է դա արվում։ Այսինքն՝ իրենք փորձեցին այնպես անել, որ երբ ՆԳՆ-ից այս կառույցը վերափոխվեց, դարձավ ոստիկանություն, դարձավ պրոֆեսիոնալ կառույց, հիմա այդպես էլ չլինի։ Հիմա իրենց այս կառույցը քաղաքականացրեցին ավելի, իսկ Վահե Ղազարյանն անկախ այն բանից, որ ինքը ոստիկանապետ է, հիմա դարձավ քաղաքական ՔՊ-ական կերպար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը։

Շիրինյանի խոսքով՝ Վահե Ղազարյանին պետք չէ դիտարկել ինչ-որ պրոֆեսիոնալ ոստիկան, այլ կլասիկ ՔՊ-ական ներքին գործերի նախարար.

«Նիկոլի և քաղաքական տգետների հավաքածուի նպատակը միայն իշխանությունը բռնազավթելն է ու այս իշխանությունը պահելու խնդիր են միայն հետապնդում և իրենց պետք է, որ քաղաքական մարմին ունենան։ Որովհետև այնուամենայնիվ պրոֆեսիորնալ ոստիկաններ կային, որոնք ինչ-որ ձևով դիմադրում էին, հիմա ոստիկանության ընդհանուր քաղաքականությունը իրականացնելու է ՔՊ-ական Վահե Ղազարյանը՝ իր ողջ կամակատարներով։ Այդպես չի՛ լինում։ Հիմա ինչ-որ ոմն Նիկոլ Փաշինյան որոշել է, որ Արդարադատության նախարարությունից ոմն մի կնոջ բերելու է նշանակի ՆԳՆ, այսինքն՝ ի՞նչ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսքը գնում, եթե սա ոչ քաղաքական մարմին են իրենք դարձնում։ Սա խնդիր է քաղաքական, ու իրենց օրակարգում հենց սա է եղել՝ բռնազավթել իշխանությունը։ Ես ապշած եմ մնացել, երբ նայում էի՝ սոցցանցեում մի քանի հիմարներ շնորհավորում էին Վահե Ղազարյանին, այսինքն՝ շնորհավորում եք Վահե Ղազարյանին, ով բռնություն է կիրառում ժողովրդի նկատմա՞մբ, շնորհավորում եք մի անձի, ում հրամանով որդեկորույս ծնողներին ձեռք ու ոտք էին անում, շպրտում էին։ Այս ի՞նչ հասարակություն է, ես հիասթափված եմ, որովհետև ո՞ւմ համար ես կռիվ տալիս, ինչի՞ համար ես կռիվ տալիս, էս անգետները մի տեղ էլ գրել էին՝ ինչ լավ է, որ ՔՊ-ական նարկամանը չնշանակվեց։ Ի՞նչ տարբերություն, նույնն են, բացարձակապես իրարից ոչ մեկ ոչ մի բանով չի տարբերվում։ Ուղղակի ես իննսունականներին, որ ոստիկանության համակարգում աշխատել եմ, այն ժամանակ ՆԳՆ էր, հետո միացրին ԱԱԾ-ն և ՆԳՆ-ն, դրանից հետո արդեն դարձավ ոստիկանություն, ու հիմնավորումը հենց այդպիսին էր, որ այն զերծ մնա քաղաքական տարբեր ճնշումներից, դառնա պրոֆեսիոնալ մարմին, իսկ այսօր մենք ոստիկանությունը նորից վերածում ենք քաղաքական մարմնի։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան