Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:20 29-09-2023

Սամվել Բաբայանը հիմա էլ կարող է մտնել Արցախ և դուրս գալ, իր հետ թող ոտք չմեկնեն․ ՔՊ-ական պատգամավոր

Տեղյակ եմ եղել, որ նա գնացել է բանակցությունների և ինչ-որ արդյունք եղել է, բայց քանի որ դա պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը չի եղել, դրանք որևէ արդյունք չեն տվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ Սամվել Բաբայանի վարած բանակցությունների մասին։

«Ադրբեջանը մի քանի անգամ համաձայնել է երկխոսության՝ որոշակի պայմաններով, բայց դրանք տարբեր պատճառներով տեղի չեն ունեցել։ Պատճառներից մեկն էլ երբեմն եղել է Ստեփանակերտի չցանկանալը։

Սամվել Բաբայանը բազմիցս ասել է, որ եթե գնան այս ճանապարհով, Արցախի վրա հարձակում է լինելու և Արցախը կորցնելու են։ Ես նրան գնահատում եմ՝ որպես հեռատես ռազմական, քաղաքական գործիչ, նա կանխատեսել է այս իրավիճակը, որ այսպես է լինելու, հանուն Արցախի գնացել է այդ բանակցություններին և ճիշտ է արել։ Արցախի նոր իշխանությունների այդ մանդատն օգտագործվեց կապիտուլյացիայի համար, իսկ Սամվել Բաբայանը, որ այդքան խնդրում ու ասում էր՝ ես ունեմ դրա լուծումը, կարող եմ գնալ բանակցել, և այլն, և այլն, նրան խաղից դուրս թողեցին»։

Հարցին՝ ինչպե՞ս է Բաբայան կարողացել հատել Հակարիի կամրջի ապօրինի ադրբեջանական անցակետը, պատգամավորը նշեց, որեթե հիմա էլ Սամվել Բաբայանը ցանկանա, կարող է մտնել ու դուրս գալ Արցախ․ «Թող ոչ մեկն իր հետ ոտք չգցի, հիմա էլ կարող է մտնել ու դուրս գալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը