Արտաքին 4 տարի առաջ - 12:28 27-05-2022

Ռուսաստանը պատրաստ է հացահատիկ արտահանել, եթե Եվրոպան չեղարկի պատժամիջոցները. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է զգալի ներդրում ունենալ համաշխարհային պարենային ճգնաժամի հաղթահարման գործում, եթե Արևմուտքը չեղարկի ուկրաինական պատերազմի պատճառով սահմանված պատժամիջոցները։ Այս մասին մայիսի 26-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Reuters-ը։

Պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, պարենային ճգնաժամը և դրա ազդեցությունը աղքատ երկրների վրա։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է հացահատիկ և պարարտանյութ արտահանել, եթե պայմանները կատարվեն։

Կրեմլից հաղորդել են, որ Պուտինը Մարիո Դրագիին ներկայացրել է «նավարկության անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ ամեն օր մարդասիրական միջանցքների բացումը Ազովի և Սև ծովերի նավահանգիստներից քաղաքացիական նավերի ելքի համար, որին խոչընդոտում է ուկրաինական կողմը»։

Բացի այդ, ՌԴ նախագահը Մարիո Դրագիին երաշխավորել է Իտալիա գազի անխափան մատակարարումը՝ պայմանագրերով ամրագրված գներով։

Զանգի հետ կապված այլ մանրամասներ չի հաղորդվում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան