Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:51 26-05-2022

Ծնողները հանդիպում են ունենում ԲԴԽ նախագահի հետ․ պահանջը բավարարվեց

Զոհված զինծառայողների ծնողները ԲԴԽ-ի մոտ ակցիա են իրականացնում։ 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը 10 րոպե ժամանակ էր ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին․ «Եթե դու 10 րոպեից չիջար, կամ ծնողները բոլորով չբարձրացան վերև, ուրեմն ծնողների և ոստիկանների միջև բախումը մնալու է ձեր վզին»։

Այս պահին հայտնի դարձավ, որ թույլատրել են 30 ծնողների ներկա լինել հանդիպմանը։ Կարին Տոնոյանը հորդորեց, որ յուրաքանչյուր ընտանիքից 1 ծնող բարձրանա վերև, որպեսզի հնարավորինս շատ ընտանիքների ներկայացուցիչներ ներկա լինեն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ լրատվամիջոցներին թույլ չեն տալիս ներս մտնել, այդ հարցը ներսում ծնողները կբարձրացնեն։

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել դեպի Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատներին, որոնք ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք այսօր ԲԴԽ-ից պահանջում են՝ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թուլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք