Երևան +20°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:26 25-05-2022

Արդյո՞ք հարաբերությունների կարգավորման թեման պետք է լուծի նաև ԼՂ-ի հիմնախնդիրը․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը հիշեցրեց, որ Բրյուսելի եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահի հրապարակած հայտարարությունում հիշատակում չի եղել խաղաղության բանակցությունների համար Ադրբեջանի առաջարկների և դրան ի պատասխան Հայաստանի առաջարկների մասին: Իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում հիմնական դեր են խաղալու Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները:

Դիտարկմանն ի պատասխան վարչապետ Փաշինյանը շեշտեց․ «Շահարկումների տեղիք տված որոշ ձևակերպումներ իրականում այն մասին են, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները: Գուցե ոչ ճշգրիտ է ձևակերպված, ոչ հաջող, բայց իրականում դրա մասին է խոսքը»։

Միջազգային հանրության շրջանում կա շատ կարևոր հայեցակարգային բանավեճ, Փաշինյանը նկատեց, որ այդ բանավեճը հասել է նաև Հայաստանի Հանրապետություն, և քննարկում կա: «Կա հարցադրում, թե արդյոք հարաբերությունների կարգավորման թեման պետք է լուծի նաև ԼՂ-ի հիմնախնդիրը, թե՞ ԼՂ հիմնախնդիրը պետք է տարանջատվի հարաբերությունների կարգավորման հիմնախնդրից և դիտվի որպես առանձին հարց: Այս հարցը ծագել է մեր արձագանքից: Ադրբեջանն ասում է՝ «իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն», մենք ասում ենք, որ դա ընդունելի է, որովհետև մեզ համար Ղարաբաղի հարցը երբեք տարածքի խնդիր չի եղել, դա իրավունքի խնդիր է: Եվ ԵԽ նախագահի հայտարարության մեջ հղում է արված իրավունքին՝ հենց այդ կոնտեքստն ըստ ամենայնի ընդգծելու համար»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նկատեց, որ ընդդիմության ներկայացուցիչները նույնպես զարգացնում են այդ օրակարգը, ասում են՝ հարաբերությունների կարգավորման օրակարգը տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորման օրակարգից: Վարչապետը սա համարեց լեգիտիմ և գոյության իրավունք ունեցող տեսակետ: Նա կարևորեց այս ընթացքում քննարկումները՝ ընդգծելով, որ ընդդիմադիր մի շարք գործընկերներ հրաժարվում են այդ քննարկումներից: «Բայց քաղաքական այլ շրջանակների հետ մենք այդ քննարկումներն ունենում ենք, ընդ որում՝ նաև Արցախի իշխանությունների հետ ենք քննարկում, թե այնուամենայնիվ ճամփաբաժանին ո՞ր մարտավարական մոտեցումն է ավելի լավը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն իր դիրքորոշումն ունի, սակայն այդ դիրքորոշման հարցում կկոնկրետանան ավելի լայն շրջանակների հետ քննարկումներից հետո:

Նա ընդգծեց, որ այդ հարցում Արցախի դիրքորոշումը շատ կարևոր և էական է լինելու:

«Ըստ էության, հիմա բանակցություններ ընթանում են բանակցություններ սկսելու ձևաչափի պարամետրերի մասին: Այն, ինչ քննարկում ենք, հենց դրա մասին է»,-ասաց վարչապետը:
Իսկ, թե բուն բանակցությունները երբ կլինեն, վարչապետը չի կարող ասել: Երկու երկրների ԱԳ նախարարություններն աշխատում են իրար հետ: «Կան այսպիսի հարցեր, որոնք էական են, և չի բացառվում, որ ի վերջո այս օրակարգի դասակարգման և դասավորման վերաբերյալ ձևավորվի որոշակի ըմբռնում, և այդ ընդհանուր ըմբռնման շրջանակում մենք առաջ գնանք: Այդ հարցը կա, և ես տեսնում եմ, որ այդ հարցի մասին սկսել է խոսել նաև ընդդիմությունը, բայց այդ հարցն արդեն մի քանի ամիս կա դիվանագիտական, միջազգային և մեր ներքին քննարկումների օրակարգում»,-եզրափակեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ