Երևան +22°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:42 25-05-2022

Ազգային պայքարը պետք է առաջնորդ ունենա

Ինչի՞ համար էր, ո՞ւմ էին պետք համաժողովրդական շարժումը, բողոքի խաղաղ ցույցերը, անհնազանդության ակցիաները, եթե Նիկոլը պետք է գնար ու ստորագրեր այն ամենը, ինչ իրեն դեմ են տվել, եթե պետք է կարողանար Արցախի նշաձողն իջեցնել իր անարգության մակարդակին։

Եթե հիմա էլ շարժումը ամբողջ ուժով չի պոռթկալու, եթե ցույցերը չեն վերաճելու ազգային ոգու անմնացորդ խռովության, եթե անհնազանդությունը չի խորանալու և ծավալվելու թավիշին իշխանական բոլոր լծակներից զրկելու և ազգին դավաճանած ու երկիրը վաճառած թրքահոդ ռեժիմը վերացնելու աստիճանի, ապա այն առնվազն իզուր էր և է։ Հիմա արդեն անհնարին է հերքել ակնբախը, որ շարժումը պարտադիր պետք է իր առաջնորդն ունենա։ Անհրաժեշտ է, որ այդ անհատը լինի բոլորի, առնվազն` խիստ գերակշիռ ու միանշանակ ազդեցիկ մեծամասնության համար որոշակիորեն ընկալելի, անառարկելիորեն ընդունելի և հիմնավորված վստահելի։

Սա առանձնակի պարտադիր պայման է հիմա դարձել հենց այն անշրջանցելի պատճառներով, որ հայը իր բնույթով, հոգեկերտվածքով, պատկերացումներով, աշխարհընկալումով որևէ մեկին դժվարությամբ հավատալու ու հեշտ խաբվելու առանձնահատկությամբ պատմականորեն անձնակենտրոն է։ Հայը պետք է իմանա` ով է իրեն առաջնորդում, ուր է իրեն տանում, այդ ճանապարհով ինչի կարող է հասնել, այլապես չի վստահի ու չի հետևի նրան։ Համատարած ու ռեկորդային կալանավորումների, ձերբակալությունների, խուզարկությունների առկա իրավիճակում անհրաժեշտորեն պետք է հաշվի առնել, որ սա գիտեն նաև Նիկոլն ու իր թավշյա ռեժիմը։ Արևմուտքցի էմիսարները սա հուշել են իրենց խամաճիկներին։ Այլապես բողոքի ցույցերի ու ակցիաների խմբային առաջնորդների, առաջնորդելու ներուժ, կամք ու հեռանկար ունեցողների նկատմամբ մեթոդաբար չէր կիրառվի այն թուրքաբարո մեթոդաբանությունը, որն ասկյարներն ու ենիչերիները կիրառել են մեկ դար առաջ Մեծ եղեռնի օրերին` բռնի տեղահանված հայերին դեպի Դեր Զորի անապատ քշելու ճանապարհներին։ Ցեղասպանագետները գիտեն, որ բռնի տեղահանվածների քարավաններում հենց ի հայտ էր գալիս կազմակերպական ունակություն։ Իր շուրջ հալածյալներին համախմբելու շնորհք ունեցող, նրանց ղեկավարելու կարողություն ունեցող մե՞կը․ թուրք բաշիբոզուկը անմիջապես սպանում էր նրան, որ բռնագաղթողների թափորը առաջնորդ չունեցող, աննպատակ ու անկազմակերպ քոչող, կամք, ուղղվածություն, տեսլական չունեցող անդեմ ամբոխ դառնա, հնազանդվի, չընդդիմանա։

Հիմա ճիշտ նույնն է անում Նիկոլը` բողոքի ակցիաների յուրաքանչյուր մասշտաբի առաջնորդի անհապաղ կալանավորելու, ռեպրեսիաների, սադրանքների, շանտաժի միջոցով։ Հիմա թուքը թրքացած Նիկոլի ձեռքով է շարունակում դարեր առաջ սկսած հայոց կոտորածը։ Հիմա արդեն Նիկոլը, Էրդողանը ու Իլհամը միանման են հոխորտում, թե ընդդիմությանը չեն թողնելու ժողովրդից ստանալ երկրի իշխանությունը։ Արդեն ոչ ոքի չի էլ զարմացնում կամ վրդովեցնում, որ Իլհամն ու Էրդողանը ուղղակիորեն են իրենց պաշտպանության տակ առել Նիկոլին։ Սրանք հիմա իրենց վարձած հայ դահիճին պաշտպանում են հայ ժողովրդից, անթաքույց միջամտում են հայոց պետության ներքին գործերին, կողմնորոշում են հայոց պետականության ու հայության ապագան։ Իսկ մեր երկրի դեռ առկա վարչապետը միանգամայն անվրդով ձայնակցում է սրանց ու հլու-հնազանդ կատարում է իր սև գործը։

Հետևաբար ժողովրդի բողոքի, մերժման, դժգոհության, անհնազանդության ակցիաները արդեն պետք է ցույց, ցուցադրություն չլինեն, այլ շոշոփելի, տեսանելի, զգալի, ազդեցիկ, առկա իրավիճակը փոխող արդյունքներ արձանագրեն։ Թավշյա իշխանակալման չորս տարիներին կատարած դավաճանությամբ ու այլ ծանր հանցանքների շարքով Նիկոլը դարձել է մի խոշոր ու զզվելի խոց, դարձել է մեր նորօրյա գորդյան հանգույցը, որը արձակելու ամեն քաղաքակիրթ, օրինական փորձ միամտություն, ժամանակի ու ջանքերի զուր կորուստ է։

Մարդկության պատմությունը ավելի քան երկու հազարամյակ առաջ է արձանագրել, որ գորդյան հանգույցը քանդելու միայն մեկ ձև ունի։ Հայոց ընդդիմությունը հիմա պարտավոր է գտնել իր առաջնորդին, որդեգրել «գորդյան հանգույցը» մեկ հարվածով լուծելու Ալեքսանդր Մակեդոնացու վճռականությունը, կայացնել արագ, ճշգրիտ, խիզախ ու ամենապարզ որոշումը և վերջ տալ մեր երկիրն ու ազգը թրքացման տանող ռեժիմին։