copy image url
Միտք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 13:58 24-05-2022

Միակ լուծումը Նիկոլին մերժելն է

Լրահոսը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին մայրաքաղաքի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը շրջապատված էր սպառազինված ոստիկանների մի քանի շարքով և ներքին զորքերի, հատուկջոկատայինների, տարագույն բերետավորների ուժեղացված վերահսկողության օբյեկտ էր դարձել։ Բանն այն է, որ այստեղ իրար գլուխ էին հավաքվել թավշականները, սորոսականները, միայն դրամաշնորհներով սնվելուց ակտիվացողները, տարատեսակ լուսանցքային, այլասերված, թրքասեր փոքրամասնությունները, տարաբնույթ աղանդավորներն ու կռապաշտները։ Հենց սրանք էլ Նիկոլի, ԱՄՆ դեսպանի, ԵՄ պատվիրակության ղեկավարի, ամերիկյան Freedom House-ի Եվրասիական ծրագրի տնօրենի հետ միասին ու այդ ճչացող, գարշահոտ հակաժողովրդավարական պայմաններում քննարկել են «Ժողովրդավարության հաջողությունները Հայաստանում» թեման։ Նախօրոք փակել են նաև բոլոր դռներն ու պատուհանները, որ ընդդիմությունից, պանթուրքիզմի ու նիկոլիզմի գաղափարները չդավանողներից, ազատ, անկողմնակալ կամ հայամետ մամուլից ոչ ոք հանկարծ չկարողանա մուտք գործել, անձնական կարծիքը հայտնել ժողովրդից վախեցող, ժողովրդի կամքը բռնությամբ, ռեպրեսիաներով, կալանքների միջոցով ճնշող, ժողովրդի իրավունքները ոտնահարող առկա ժողովրդավարության վերաբերյալ։

Այս վախեցած, ծպտյալ, ժողովրդից սահմանազատված, ճշմարտությունից խորշող կամերային ժողովրդավարները նույնքան էլ սահմանափակ եզրահանգում են արձանագրել. թե Նիկոլի բռնակալության օրոք ժողովրդավարությունը մեր երկրում աննախադեպ, ֆանտաստիկ մակարդակի է հասել։ Եվ իրոք, Նիկոլի արածը ֆանտաստիկայի մակարդակում է այն պարզ պատճառով, որ ժողովրդավարությունը մեր երկրում երբեք այսպիսի ստոր, ընկեցիկից էլ ցածր, այլասերված, փաստացի չգոյության մակարդակում չի եղել։ Իսկ գուցե հենց արևմտյան ժողովրդավարության՝ առատորեն արտահանվող ծրագրերի բուն նպատակը ժողովրդին իր ունեցած բոլոր իրավունքներից ու ազատություններից զրկե՞լն է։

Նիկոլը հայոց պետականությունը դարձրել է որբի գլուխ, ու ով ինչպես ուզում, այն խուզում է։ Մեր երկրում դեսպան աշխատողներն ու արևմուտքից չգիտեմ ինչու եկած ամեն մի չգիտեմ ում պատվիրակ իրենն է բլթացնում, թուրք պաշտոնյանները, մեկը մյուսին հերթ չտալով, իրենցն են հաչում, էն Իլհամն էլ, ինչ հեռադիտակով տեսնում է, միանգամից Նիկոլին զանգում է, թե` էտ էլ պիտի ինձ տաս։ Իսկ Նիկոլը ոչ մեկին չի ասում. «Արա՜, հլը հո՛պ, վաբշե տը Հայաստանը ձեր երկիրը չի, խի՞ եք խառնվում ո՛չ ձեր երկրի ներքին գործերին»։ Նիկոլի նույնիսկ մտքով էլ չի անցնում էս դրսից եկած, օտար մարդկանց վրա ձևական, գոնե մեկ անգամ մատը կամ են ուրիշ բանը թափ տա։ Կամ ասի այն, ինչն ամեն առիթով ու առանց որևէ առիթի ասում է իր հայրենի երկրում իրավամբ ապրող ժողովրդին. «Պողպատե մուրճով գալու եմ ձեր հետևից, բոլորիդ ձեր տեղը ցույց կտամ, կհաննեմ ու կմխեմ, ասֆալտին կփռեմ, պատերին կծեփեմ, եկել է վրեժի ժամանակը…»։

Չի ասում, քանի որ էդ դրսի մարդիկ իրեն օտար չեն. մենք` Հայստանն ու հայությունն ենք իրեն օտար։ Իսկ ինքը` Նիկոլը, ընդամենը էդ դրսից եկածների տերերի դրածոներից մեկն է ու կարծիք հայտնելու իրավունք չունի։ Առավել ևս, ինչպես ամեն խամաճիկ, նա ոչ մի իրավունք չունի վրդովվելու, բողոքելու, իրավունքներ պահանջելու, անձնական կամք արտահայտելու, որևէ բան պնդելու ու պաշտպանելու։ Նա դա չի էլ անի, քանի որ շատ լավ պատկերացնում է՝ նման գեթ մեկ չթույլատրված քայլ, մի թույլ ծպտուն, և իրեն իսկույն կփոխարինի մեկ այլ դրածո։

Իսկ ի՞նչ է Նիկոլը առանց դեսպանների, սորոսի, թրքերի, բրիտանացիների, իր համար որոշված պաշտոնի, դերի ու դիրքի։ Ոչի՛նչ։ Կլոր ու փուչ զրո։ Դատա՛րկ տեղ։ Վաչապետ չլինելու հաջորդ իսկ րոպեին Նիկոլը կարող է պարզապես չլինել ֆիզիկապես։ Հենց նրա պատվիրատուները, այսօրվա ստնտուները ու յուրայինները չեն թողնի, որ նա հասնի դատարան։ Թույլ չեն տա, որ ժողովուրդը իմանա նրա հանցանքը, այլ տեսնի միայն պատիժը։ Նրանք իսկույն մեթոդաբար ամեն ինչ կանեն, որ ոչ միայն Նիկոլին, ինչպես դա եղավ Նիկոլաե Չաուշեսկուի դեպքում, «գնդակահարեն առաջին իսկ հարմար պատի տակ», քանի որ ոչ միայն Նիկոլը չափազանց շատ բան գիտի իրենց մասին։ Ոչ վարչապետ Նիկոլը Հայաստանի ու հայության համար անվտանգ արարած կդառնա, որի միակ անելիքը կլինի իր արդարացի ու անխուսափելի դատավճիռին սպասելը։ Ոչ վարչապետ Նիկոլը հենց դրսից եկած ու մեր երկրին իրենց հայատյաց ժողովրդավարությունը պարտադրող օտարների համար է վտանգավոր։ Նիկոլն էլ գիտի, գիտակցում է այս պարզ ճշմարտությունը, ու ամեն ինչ անում է, որ չմերժվի։ Մինչդեռ առաջացած բոլոր հարցերի միակ լուծումը հենց Նիկոլին մերժելն է։

Ամենից շատ դիտված

09:06 Ես մի օր դուրս կգամ բանտից, վայ նրան, ով կհայտնվի իմ ճանապարհին․ Հրապարակ
19:15 Ավտոբուսը Վերին Երզնկայում բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ 29 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com
21:20 Վանդալիզմ` Երևանի սրտում. ներկով ջնջել են զոհված հերոսների նկարները
13:55 Ինչ են պայմանավորվել Բրյուսելում ապրիլի 5-ին․ ադրբեջանական մամուլը հրապարակել է մանրամասներ
12:20 Ոսկեպարում Փաշինյանին չեն մերժի․ մարդիկ ցանկանում են հասկանալ՝ ինչ լուծումներ է նա առաջարկում
16:22 Փաշինյանը զորքով հեռանում է Տավուշից
07:42 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. Ժողովուրդ
11:35 Փաշինյանի այցին ընդառաջ Ոսկեպարում ուժեղացված ծառայություն է իրականացվում
11:00 Նիկոլ Փաշինյանի դասախոսությունը լսելու համար անգամ շանս չէի ուղարկի. հարցում
17:00 Ոստիկանը կտուգանի «պլյոնկած» ապակիներով երթևեկող Աննա Հակոբյանին

Ձեզ գուցե հետաքրքրի