Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:27 24-05-2022

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնին կալանավորել են 72 ժամով

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը 72 ժամով կալանավորվել է պետական ​​դավաճանության հոդվածով քրեական գործի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Մարիաննա Քյորպեկը։

Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազությունը և Տեղեկատվության և անվտանգության ծառայությունը խուզարկություններ են իրականացնում Դոդոնի տանը և 11 այլ շինություններում՝ կոռուպցիայի, ապօրինի հարստացման և հայրենիքի դավաճանության կասկածանքով։

Մայիսի 18-ին Մոլդովայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Դոդոնի դեմ։ Նա կասկածվում է մոլդովացի օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկից կաշառք վերցնելու մեջ։ Պատճառը 2019 թվականին արված տեսանյութերն են։ Թաքնված տեսախցիկով նկարահանված տեսանյութում Պլախոտնյուկը փորձում է Իգոր Դոդոնին, այդ ժամանակ երկրի գործող նախագահին, սև փաթեթ հանձնել։ Դոդոնը չի վերցնում, բայց ասում է՝ «դուք էլի դատարկաձեռն չեք» ու խնդրում է փոխանցել այն ոմն «Կոստյայի»։ Տեսանյութում Դոդոնն ու Պլախոտնյուկը քննարկում են նաև խորհրդարանում կոալիցիայի ստեղծման հարցը, որը սահմանադրական մեծամասնություն կունենա։ Ըստ TV-8-ի՝ Դոդոնն ասում է, որ «մշտապես գրություններ է ուղարկում Պուտինին»։

Հետաքննությունը սկսվել է տեսանյութի հայտնվելուց հետո, սակայն հակակոռուպցիոն դատախազությունն ի սկզբանե հանցակազմ չի բացահայտել, և դատարանը հրաժարվել է գործ հարուցել։ Անցած շաբաթ Քիշնևի վերաքննիչ դատարանը բեկանել է դատարանի որոշումը։ Դոդոնը հերքում է բոլոր մեղադրանքները:

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը