Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:35 24-05-2022

Պատգամավորները մտնում են ԱԳՆ շենք

Ընդդիմությունը այս պահին շարունակում է արգելափակված պահել Արտաքին գործերի, ԿԳՄՍ և Արդարադատության նախարարությունները, փակված են նախարարությունների բոլոր ելքերն ու մուտքերը, տարածքում շրջում են նախարարությունների աշխատակիցները, որոնք չեն կարողանում բարձրանալ իրենց աշխատավայրեր: Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։

Այս պահին Ազգային ժողովի 2 ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են մտնել արտաքին գործերի նախարարության շենք։ Այնտեղ հանդիպելու ԱԳՆ տարբեր պաշտոնյաների հետ և նրանց փոխանցելու են, որ Բրյուսելում Ալիև-Շառլ Միշել-Փաշինյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները առ ոչինչ են, և հայ ժողովուրդը դրանք չի ընդունում:

Այս պահին ԱԳՆ-ից պատասխան են սպասում պատգամավորները, որպեսզի կարողանան մուտք գործել:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար