Մամուլ 4 տարի առաջ - 08:08 24-05-2022

ՔՊ-ական պատգամավորի պաշտոնյա սանիկը Կապանի զբոսայգում շումախերություն է արել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

««Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի փոխտնօրեն, ՔՊ-ական Մարգար Մարգարյանը ծառայողական ավտոմեքենայով Կապանի զբոսայգում որոշել է շումախերություն անել։ Ականատեսները մեզ պատմեցին, որ պաշտոնյան ծառայողական ավտոմեքենայով՝ սեւ «Նիսան»-ով, զբոսայգում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանին հարակից աստիճաններով իջել է՝ քարուքանդ անելով աստիճաններն ու հարակից պատնեշը։ ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որ միջադեպը կոծկվի, հատկապես՝ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ում սանիկն է Մարգար Մարգարյանը:

Ավելին, պատգամավորն ամեն ինչ անում է, որ վերջինիս կենսոլորտային հիմնարկի տնօրեն նշանակի, եւ բարեխոսել է Կապանի համայնքապետ Փարսյանի մոտ, որ Մարգարյանն անձամբ կփոխհատուցի վնասը: Մեզ ասացին նաեւ, որ Մարգար Մարգարյանի համբավն անգամ հասել է նախարար Սիմիդյանին, ով բավարարվել է նախատելով, ու պաշտոնյան շարունակում է իր աշխատանքը. Սիմիդյանի մոտ էլ բարեխոսել է Արայիկ Հարությունյանը, ով Դավիթ Դանիելյանի մտերիմն է: Երեկ Մարգար Մարգարյանը փորձեց հերքել միջադեպը։ «Հո տրակտոր չե՞մ վարում, որ աստիճանների վրայով քշեմ»,- ասաց նա։

Կապ հաստատեցինք «Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի տնօրեն Արման Մկրտչյանի հետ, ով, լսելով հարցը, սկզբում հրաժարվեց պատասխանել։ Երբ ասացինք, թե ինչպես է իր ղեկավարած հիմնարկում հանդուրժում նման պաշտոնյայի, խոստովանեց։ «Դեռ պիտի ճշտենք` ինչպես է եղել, տարբեր ասեկոսեներ են պատմում»,- ասաց նա ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում