Ներքին 4 տարի առաջ - 19:43 23-05-2022

Ընդդիմությունն իր գործողություններով փաստացի փորձում է Հայաստանը մղել լուսանցք․ Արսեն Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Սնանկ քաղաքական օրակարգերը միշտ նույն վախճանն են ունենում, բայց կարող են խաթարել այլ կարևոր օրակարգերի առաջխաղացումը։

Ընդդիմության գործողությունների և խոսույթի իրական վտանգը Ֆրանսիայի հրապարակի ժամանակավոր փակ լինելը չէ, հրապարակը շուտով կդառնա երթևեկելի և մենք կմոռանանք այս կարճաժամկետ անհարմարությունը։

Գործող հակաժողովրդավար (հակադեմոկրատական) ընդդիմությունը իր գործողություններով փաստացի փորձում է Հայաստանը մղել լուսանցք և կասեցնել տարածաշրջանային գործոն դառնալու գործընթացը` անկախ նրանից դրա արդյունքում իրենք կդառնան իշխանություն, թե չեն դառնա: Կարևորը, որ Հայաստանը շարունակի մնալ թակարդում` չորոշելու իր սեփական ապագան, հավերժ մնալու հակամարտությունների մեջ, մաշվելու ժողովրդագրորեն և տնտեսապես, դուրս չգալու արդեն մոտ 150 տարի տևող ֆատալիստական (ճակատագրապաշտական) բարդույթներից, ըստ որոնց ամեն ինչ որոշված է մեր փոխարեն և մենք չենք կարող ոչինչ փոխել: Իհարկե այս ամենը համեմվում է «կենացային հայրենասիրությամբ»` թուրքերին հայհոյելով և այլն:

Մենք պետք է դուրս գանք այս արատավոր օղակից: Հայ ժողովուրդը երբեք գիտակցված չի ցանկացել և չի էլ կարող ցանկանալ ապրել հավերժ հակամարտությունների ծիրին մեջ լինի դա հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտները: Կոնֆլիկտներն ինքնին կոնֆլիկտ են կոչվում և սահմանվում միջազգային հանրության և կոնֆլիկտի մաս կազմող երկրների կողմից, որովհետև լուծում են պահանջում` հենց լուծում և ոչ թե հավերժական` չլուծում կամ խուսանավում լուծումներից: Հավերժական կոնֆլիկտի մեջ լինելու անխուսափելիությունը շարունակաբար սերմանվել է մեր ժողովրդին կեղծ-ազգայնական ուժերի կողմից հետևյալ պարզ գործիքակազմով` կոնֆլիկտի մյուս կողմին կամ ռազմական հակառակորդին հայհոյելով, իրերի իրական դրությունը թաքցնելով, սեփական ուժերը տասնամյակներ շարունակ գերագնահատելով և միևնույն ժամանակ հենց այդ ուժերը մաշացնելով և չզարգացնելով, լուծման ձգտող անհատներին կամ ուժերին քարկոծելով և այլն:

Հետևաբար, չի կարելի թույլ տալ մեզ ևս մեկ անգամ մղել լուսանցք` զրկելով տարածաշրջանային գործոն դառնալու հնարավորությունից, մեր իսկ ճակատագիրը որոշելու մեր կամքից, ինչն ի վերջո պետք է բերի մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ