Ներքին Միտք 11 ամիս առաջ - 13:43 28-09-2025

Փաշինյանը նեղվում է կապիտուլյացիա բառից, սակայն իր գործողություններով Հայաստանը շարունակ, սողացող կապիտուլյացիայի է տանում

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար դիմելով, ՀՀ պաշտպանական ծախսերր, պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելով՝ Նիկոլ Փաշինյանն անընդհատ զինվող Ադրբեջանից խաղաղություն է թախանձում

Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80–րդ նստաշրջանում, ելույթի բովանդակությունը վերլուծելիս մտքիս այն է գալիս, որ փոքր տղան մեծահասակների ակումբում երեխայավարի խոսել է։ Ինչքան խառն ու հակասական են Փաշինյանի մտքերն ու պատկերացումներն , այնքան անտրամաբանական էր նրա ելույթը։

Նիկոլ Փաշինյանն աշխարհի ամենաբարձր ամբիոնից հայտարարել է՝ ես ուրախ եմ միջազգային ողջ հանրությանը զեկուցել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատված։

Հետո սկսել է միջազգային հանրությանը գանգատվել, որ «խաղաղությունն իր հետ բերում է հարցեր, նոր հարցեր, էլի հարցեր», որ Իլհամ Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի, Հայաստանի կապիտուլյացիայի մասին։ Նիկոլ Փաշինյանը վախենալով հայտարարել Ադրբեջանում պահվող ռազմագերիների մասին՝ երկչոտ ու անորոշ խոսել է անհետ կորածների ու անազատության մեջ գտնվողների մասին․ հայտարարելով «Չափազանց կարեւոր է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է»։

Փաշինյանը հասկանում է , որ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատված չէ, սակայն ինքը դիմել է ԵԱՀԿ Մինսկը խումբը լուծարելու համար, անհիմն ու Հայաստանի համար շատ վտանգավոր կերպով կրճատում է ռազմական ծախսերը, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։ Նիկոլ Փաշինյանը նեղվում է կապիտուլյացիա բառից, սակայն իր գործողություններով Հայաստանը շարունակ, սողացող կապիտուլյացիայի է տանում։

ՄԱԿ-ի ամբիոնից ԵՄ Հայաստանի անդամակցության մասին նրա խոսքերը ևս անտրամաբանական, անորոշ են․ «Ունենք երկու ճանապարհ․ մեզ կամ կընդունեն ԵՄ անդամ, կամ չեն ընդունի։ Եթե կընդունեն, լավ է: Եթե չեն ընդունի, մենք լուծած կլինենք մեր առաջ դրված մի կարեւորագույն խնդիր․ Հայաստանը կլինի ժամանակակից առաջավոր ստանդարտներին համապատասխանող երկիր»։

Հայաստանը ժամանակակից առաջավոր ստանդարտներին համապատասխանեցնելու համար քո իշխանությունն անցած 7 տարում քայլեր չի ձեռնարկել, նո՞ր պիտի ձեռնարկեք, ԵՄ-ում էլ Հայաստանին առաջիկա 20-30 տարում չեն սպասում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ