Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:24 23-05-2022

Հայտնաբերվել է Սևանա լճում մայիսի 6-ից կորած 2 քաղաքացիներից մեկի դին

Մայիսի 23-ին՝ ժամը 08։33-ից, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։ Հայտնում է ԱԻՆ-ը։

Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները Ծովինար գյուղի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա․ Ս․-ի դին (ծնված 1968 թ.)։

Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Մայիսի 6-ից իրականացվել են որոնողական աշխատանքներ, որին մասնակցել են ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, 8 քաղաքացիական և 16 փրկարարական մոտորանավակ, մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 53 փրկարարական ծառայող, 12 ջրափրկարար, ներգրավվել՝ 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվել է օդային և ջրային հետախուզություն թռչող և լողացող սարքերի օգնությամբ:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար