Մամուլ 4 տարի առաջ - 08:51 21-05-2022

Փաշինյանին զգուշորեն հասկացրել են, որ որոշ քպականների պետք չէ «առաջին պլան» բերել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․
«ԱԺ ՔՊ խմբակցությունում կան մի քանի պատգամավորներ, որոնք ստանձնել են ընդդիմության... ընդդիմության դերը. նրանք, հասկանալի է՝ ոչ առանց Նիկոլ Փաշինյանի հանձնարարության, ցանկացած առիթի դեպքում, երբեմն էլ անառիթ, հարձակվում են ընդդիմադիրների վրա, հակադարձում նրանց, վիրավորում: Այդպես էր նաև Դիմադրության շարժման հենց առաջին իսկ օրերից: Սակայն իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ թիմի՝ առավել սթափ դատող անդամներից մի քանիսը Փաշինյանին զգուշորեն հասկացրել են, որ այդ քպականներին պետք չէ այդքան շատ բերել «առաջին պլան», որովհետև հենց միայն համացանցում նրանց նկարների հայտնվելը, առավել ևս՝ ամեն մի խոսքը առավել է զայրացնում հանրությանը:
Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում ակտիվորեն խոսում են, որ այդ մի քանի «հունանավետիսյանների» պահվածքը փաստացի հակառակ ազդեցությունն է ունենում, ավելին, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, թիմում վստահ են, որ նրանք «ջուր են լցնում ընդդիմության ջրաղացին»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա ներքին որոշում կա այդ քպականներին առայժմ ստվերում պահել, այնպես անել, որ «ծպտունները դուրս չգա»: Սրա արդյունքում խմբակցության ներսում առանց այդ էլ մեծ հակասություններն ավելի են խորացել»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի