Արտաքին 7 ամիս առաջ - 23:12 01-04-2026

ՌԴ բիզնեսը զգուշորեն է վերաբերվում ՀՀ-ի հետ գործ ունենալուն ԵՄ-ի պատճառով. Օվերչուկ

Ռուսական բիզնեսը զգուշությամբ է վերաբերվում հայկական կողմի հետ գործեր վարելուն՝ Եվրամիությանը Հանրապետության հնարավոր անդամակցության մասին խոսակցությունների պատճառով։

Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Եվ իսկապես՝ մենք ամփոփել ենք 2025 թվականի արդյունքները, մենք 12 մլրդ դոլարից հասել ենք 6,4 մլրդ դոլարի: Այսինքն՝ միայն այն մարդկանց խոսակցությունները, որոնք Հայաստանում խոսում են Եվրամիության մասին, հանգեցրել են նրան, որ Հայաստանն ու Ռուսաստանը միասին կորցրել են ավելի քան 5 մլրդ դոլար», - նշել է նա:

2025 թվականին Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 8 մլրդ 40 մլն դոլար՝ 2024 թվականի համեմատ կրճատվելով մոտ 38 տոկոսով՝ Ռուսաստանի և երրորդ երկրների միջև ապրանքների վերավաճառքի անկման պատճառով։ Դրա մեծ մասը պայմանավորված է Ռուսաստանի հետ առևտրի գրեթե կրկնակի անկմամբ, ինչի մասին ավելի վաղ արդեն խոսել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ռուսաստանն այլևսչիկարող չտեսնել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները «կարգավորիչների տեսանկյունից, որն այժմ այնտեղ ընդունված է», և գնահատում է այդ գործընթացները,- 2025 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով