Արտաքին 4 տարի առաջ - 21:23 18-05-2022

Պետդուման հավանություն է տվել ՄԻԵԴ-ի որոշումները կատարելու մերժմանը

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագծեր, որով Ռուսաստանը հրաժարվում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2022 թվականի մարտի 16-ից հետո ընդունած որոշումները. դրանք ընդունվել են Եվրախորհրդից երկրի դուրս մնալու օրվանից, ինչը պայմանավորված էր Ուկրաինայում պատերազմով:

Ռուսաստանը որոշել է անտեսել ՄԻԵԴ-ի վերջին 30 վճիռները և ավելի քան 18.200 ռուսական գործեր, որոնց վերաբերյալ Ստրասբուրգում պետք է վճիռներ կայացվեն:

Կոնվենցիայի չեղյալ հայտարարման ընթացակարգը թույլ է տալիս բողոք ներկայացնել ՄԻԵԴ մարդու իրավունքների բոլոր խախտումների վերաբերյալ, որոնք կարող են կատարվել Ռուսաստանի կողմից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 16-ը։ Դատարանը դրանք կարող է քննարկել ցանկացած պահի՝ Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալուց հետո, և Ռուսաստանը պարտավոր է կատարել այդ որոշումները։

Այս պարտավորությունները կատարելուց Ռուսաստանի հրաժարվելու և ռուսական օրենքներից ՄԻԵԴ-ի վերաբերյալ հիշատակումները բացառելու մասին օրինագծերը կարող են ընդունվել մեկ շաբաթից. նման ժամկետ է հատկացվել երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ մտցնելու համար։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է