Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:56 18-05-2022

Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս մահապատիժ կիրառել ահաբեկչության փորձի համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել երկրի Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, որը կթույլատրի մահապատիժ կիրառել ահաբեկչության փորձի համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ համապատասխան փաստաթղթին հղումով։

Բացառիկ պատժամիջոցը կկիրառվի աշխարհում իրավիճակը բարդացնելու կամ պատերազմ հրահրելու նպատակով օտարերկրյա քաղաքացու կամ միջազգային կազմակերպության աշխատակցի դեմ մահափորձի, ինչպես նաև միջուկային օբյեկտների, ռադիոակտիվ կամ միջուկային նյութերի կիրառմամբ ահաբեկչություն նախապատրաստելու համար և այլն:

Բացի այդ, մահապատժի կարող են ենթարկվել նաև իշխանությունների որոշումները փոխելու կամ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով պետական ​​կամ հասարակական գործչի սպանություն նախապատրաստողները։

Բելառուսի Քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օր հետո։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել