Երևան +27°
Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:20 17-05-2022

Բաց դաս. ցուցադրական ցինիզմ…

Այն, ինչ կատարվում է Ֆրանսիայի հրապարակում, այլ կերպ, քան ցուցադրական ցինիզմ ու գավառական զոռբայություն չանվանել չես կարող: Եթե խնդիրն իրոք իշխանափոխությունն է, նիկոլի ժամանակների ավարտը, ապա, ըստ իս, պետք է սկսել Իշխաններին փոխելուց: Այլ կերպ՝ «պահանջատիրոջ» դերում պիտի լինեն ոչ թե երրորդ, չորրորդ թարմության դեմքեր, ովքեր արդեն իսկ հասցրել են իրենց դրսևորել «լավագույն» կողմերով, այլ նոր, դեռևս չվարկաբեկված, «պոչեր» չունեցող մարդիկ, ում հետևից չեն նկատվի տեղական ու դրսի անտես սլաքավարների երկարուկ ականջները, և ոչ երբեք Կոստան-նստանի պես քաղաքական ասպարեզից ոչ մի կերպ հեռանալ չցանկացող «օդիոզ» դեմքեր, ինչպես ընդունված է ասել:

Մինչդեռ ճիշտ հակառակ պրոցեսի ականատեսն ենք դառնում: Երևանյան «մայդանում» ժողովվողների՝ ոչ մեծաթիվ մարդկանց թվում տեսակարար մեծ կշիռ են կազմում «հին գվարդիայի»՝ ռևանշիստական թևի ներկայացուցիչները, որոնք կա՛մ հիմարի տեղ են դնում փոփոխությունների կարոտ, «մանկապարտեզի» կարճաժամկետ իշխանությունից նկատելիորեն դժգոհ հանրությանը, կա՛մ էլ չարյաց փոքրագույնը․ հույսը դրել են նրանց գերկարճ հիշողության վրա: Սա այլ կերպ, քան ցինիզմ չորակել չես կարող, քանի որ երկրորդ՝ երեկոյան ժամերին էլ նրանցից «հերթափոխն» ընդունող երրորդ նախագահների սոսկ անունը լսելիս շատերի մոտ Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ դող է սկսվում:

Ժողովրդի մոտ, ամենամեղմ ձևակերպմամբ, սրտխառնուք է առաջացնում նաև շեֆերի հրահանգով մեկ մարդու պես հայտարարված «շաբաթօրյակին» ներկայացող ոչ վաղ անցյալի կուսնոմենկլատուրան: Ու բոլորն էլ հայտարարում են, որ հաջորդական ու հետևողական քայլերի հաշվին իրենք հասնելու են ցանկալի արդյունքի, որ իրենք պայքարելու են՝ հանուն մաքրության, հանուն «աննիկոլ» Հայաստանի: Բայց ինչպես կյանքն է վկայում, մաքրության համար ոչ թե պայքարել, այլ ուղղակի ավլել է պետք, ավլել…

Հնամենի պաստառներով ու ռետրո երգացանկով (ուզում էի ասել՝ անցյալի այդ կառեթով) հեռուն գնալ չես կարող: Չես կարող, քանի որ ժողովուրդը, որի օժանդակության կարիքն այդքան նկատվում է, հոդաբաշխ մի միտք, կոնկրետ առաջարկ, առկա խնդիրների լուծմանը միտված որևէ բան չի լսել: Ավելին, նա ենթարկվում է շանտաժի, «թուրք» պիտակավորման, քանի որ կախականջի պես չի դառնում այդպես էլ չվարարող հոսանքի պարզունակ կամակատարը: Նորից եմ շեշտում, չի դառնում, քանի որ շարունակում է «անփորձ քահանային» ծանոթ սատանայից նախապատվելի համարել: Չի դառնում, քանի որ չի հավատում ցինիզմի դասական արտահայտություն՝ «գողացված միջոցները պիտի հետ բերենք» ստահոդ աբսուրդին:

Սա ոչ այլ ինչ է, քան խորհրդային կարգերին վերադառնալու փորձ, վերադառնալու այն հասարակարգին, որտեղ «վարորդը նաև հսկիչ էր»… Ու սա ասվում է խրոխտ, համոզիչ լինելու չափ լկտի շեշտադրմամբ, ցուցամատն առաջ պարզած՝ ճիշտ և ճիշտ պրոլետարիատի առաջնորդի նման… Անզուսպ ցանկություն է առաջանում մոդերատոր իշխաններին ասելու՝ ոչ թե ցուցամատով, այլ ձեզնով, ձեր օրինակով ցույց տվեք… Չէ՞ որ բառացիորեն տասը մետր այն կողմ Հայաստանից «կժղակները» թողած մարդիկ են: Մարդիկ, ում օրոք թալանվել է ամեն ինչ՝ ներառյալ երկրի անկախությունը, որի վերջնակորդն են փորձում հնչեցնել «ազատարար Կարմիր բանակին» սրտատրոփ սպասողները: Նրանք, ում աչքը երկար սպասումից արդեն սկսել է ջուր կտրել…


Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
22:30 Արցախը հանձնեցի, թողեք Հայաստանը փրկեմ․ Նիկոլ Փաշինյանի «արժանապատվությունը»
13:11 Ջրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինը. shamshyan.com
14:44 Ադրբեջանցիները 5 ամսից հասնելու են Երևան․ Ալիևը Սևանում ոտքերն է լվանալու, Երևանում՝ թեյելու․ քաղաքացի
22:05 Ո՛չ գազ ունինք, ո՛չ ջուր, աթար կվառենք. Տայգայում երևի մեզնից լավ պայմաններում կապրին. Ջրառատի բնակիչ