Արտաքին 4 տարի առաջ - 14:17 17-05-2022

ԱՄՆ-ը հաղորդել է հիպերձայնային թևավոր հրթիռի բարեհաջող փորձարկման մասին

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաղորդել են ARRW հիպերձայնային թևավոր հրթիռի բարեհաջող փորձարկման մասին։ Արձակումը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը՝ մայիսի 14-ին, Հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ:

Հրթիռն արձակել է B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչը։ Օդանավից բաժանվելուց հետո ARRW-ն հաջողությամբ արձակվել է և հասել ձայնի արագությունը հինգ անգամ գերազանցող արագության:

Սա ավիակրից այս տեսակի զենքի առաջին փորձարկումն էր։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինության ծրագրի ղեկավար Հիթ Քոլինզը փորձարկման արդյունքներն անվանել է «մեծ ձեռքբերում»։

Հայտնի է, որ ԱՄՆ-ն անցյալ տարի երկու անգամ փորձարկել է այս տեսակի հրթիռ, սակայն երկու փորձերն էլ անհաջող են եղել։

CNN-ը փորձարկումների մասին հաղորդել էր այս տարվա մարտին, սակայն, հեռուստաալիքի տվյալներով, ամերիկացիները չեն հայտնել փորձարկումների մասին՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի շատ լարվածությունից խուսափելու համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից