Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:30 16-05-2022

Բոլորի դեմքերը ֆիքսում ենք, այդ ոստիկանները պատասխանատվության են ենթարկվելու․Վարդևանյան

Շարունակվում են ընդդիմադիրնեերի բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այսօր Աժ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։

«Այսօրվա ասուլիսի թեման ոստիկանության որոշ ծառայողների խայտառակ, ապօրինի, իրենց մեջ հանցանքի տարրեր պարունակող արարքներն են, և դրան զուգահեռ՝ միջազգային հանրության լռությունը։
Այսօր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Դիմադրություն» շարժման արդամ ուժերը որոշել էին իրականացնել խաղաղ ավտոերթ, որը հանդիսանում է հավաքների ազատության սահմանադրական իրավունքի իրացման ձևերից մեկը։ Այսինքն՝ այն բացառապես օրինական է և իրավաչափ։ Հետևաբար, դրան ոստիկանական միջամտություն չի կարող տեղի ունենալ, առավել ևս կարմիր և այլ գույների բերետավորների բիրտ միջամտությունը չէր կարող լինել։ Բայց իրական կյանքում տեսանք ճիշտ հակառակը, մենք տեսնում ենք ինքնանպատակ ուժի կիրառման դեպքեր։

Այսօր մենք ևս ավտոերթ իրականացրել ենք, և որևէ խնդիր չենք ունեցել, հետևաբար, նման ավտոերթ իրականացնելու խնդիր առկա չէ, ուղղակի կարելի է օրենքի տրամաբանական քայլերը պահպանել։ Իսկ այն ոստիկանները, որոնք ինչ-որ ամբիցիաներ ունեն կամ ուզում են ամեն կերպ իշխանավորներին դուր գալ, որ իրենց խրախուսեն, բայց նման վարքագիծ ցուցաբերողների համար միշտ ամեն ինչ հակառակն է լինում։ Այս ոստիկանները պատասխանատվության են ենթարկվելու։
Պատկերացրեք՝ 3 պատերազմի մասնակից, այս բերետավորներից շատերի փոխարեն սահմանը պահած, իմ փոխարեն սահման պահած Ժորա պապիկը հեծանիվով գնալիս է լինում, 6 հոգով հարձակվում եք ու այս մարդուն բերման ենթարկում որ ի՞նչ։ Դրանից հետո ո՞նց եք գիշերը քնելու։ Հարձակվում եք մի մարդու վրա, ով թուրքի համար վախենալու է եղել, ու այստեղ ոստիկանը անունը ի՞նչ է դնում, որ նման վարքագիծ է դրսևորում։ Հատ-հատ բոլորի դեմքերը արձանագրում ենք, թող վստահ լինեն։ Ընդհանուր ոստիկանության պարկեշտությունը, օրենքին ծառայելու վճռականությունը տեսնում ենք, իսկ այդ մի քանիսին արձանագրում ենք»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան