Երևան +17°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:58 16-05-2022

Եթե տարբերություն չկա, ուրեմն նույնն են

Հաստատապես համոզված եմ, որ որևէ մեկը չի կարող նշել վարչապետ Նիկոլի կատարած գոնե մեկ քայլ, որը չէր անի մեր երդվյալ թշնամին` թուրքը։ Իմ այս համոզմունքը ճիշտ ու հիմնավորված եմ համարում այն պարզ պատճառով, որ Էրդողանն էլ, Իլհամն էլ, էն Չավուշի տղա Մևլութն էլ ու ամեն մոլեռանդ թուրք Նիկոլին արդեն վաղուց յուրային, հարևան երկրից իրենց ուղարկված երկնային պարգև է համարում։ Անցած չորս տարիներին Նիկոլը փաստացի դեռ չի արել գոնե մեկ այնպիսի նկատելի գործողություն, չի ընդունել գոնե մեկ այնպիսի որոշում, որը թուրքերի սրտով չի եղել կամ նրանց դուրը չի եկել։

Թուրքերը արդեն չեն էլ թաքցում Նիկոլի նկատմամբ իրենց հիացմունքը. նույնիսկ գովեստներ են շռայլում, փառաբանում են նրան։ Իսկ վերջերս էլ՝ այն բանից հետո, երբ հայ ժողովուրդը համախմբված դուրս եկավ հրապարակ ու միահամուռ պահանջում է թրքահաճո վարչապետի հրաժարականը, թուրքը նրան պաշտպանում է մեզանից։ Նույնիսկ օդում լուրեր կախվեցին, որ հիմա Նիկոլի թիկնազորի առաջին գծում հենց թուրք հատուկջոկատայիններ են։ Նաև, որ հիմա ոչ միայն Նիկոլին քայլեր են թելադրում հայտնի դեսպանատներից, այլև հայ ժողովրդի ցասումն ու զզվանքը լիուլի «վայելող» վարչապետին ռազմավարական ու մարտավարական ցուցումներ տալու գործառույթը ստանձնել են մեր իշխանական աշխատասենյակներում նստած թուրք մասնագետները, որոնք նաև վերահսկում են նրա ամեն մի քայլը։ Եվ քանի որ փաստացի այդպես է, ուրեմն Նիկոլը կարող է նաև թուրք լինել կամ թրքական դրածո։

Գործնականում ու վերջին հաշվով սա բացարձակորեն նույն բանն է։ Յուրաքանչյուր առողջ, իրատես, լրջախոհ, ինքնուրույն մտածելու ընդունակ, վերջին տարիների՝ ինքն իրեն խաբելու սովորությունից հրաժարված, հայ մնալու, հայրենի հողի վրա հայեցի ապրել շարունակելու վճիռը կայացրած հայի համար թուրքի ու թրքացածի, ասկյարի ու ենիչերու միջև տարբերություն չկա։ Իսկ եթե տարբերություն չկա Էրդողանի, Իլհամի, Նիկոլի և սրանց նկրտումների միջև, ուրեմն սրանք նույնն են։

Հետևաբար հիմա մեր երկրում առաջացած իրավիճակը բոլորովին էլ պատահական չէ, այլ թուրքածին թավշյա ռեժիմի համար միանգամայն բնականոն զարգացման կանխատեսելի հետևանքն է։ Ակնհայտ է, որ պատերազմ սադրելուց ու առնվազն հինգ հազար հայորդիներ զոհելուց հետո Նիկոլի մտքով էլ չի անցնում, որ երբևէ անհրաժեշտ է դառնալու թշնամի թուրքից վրեժ լուծել, եթե հայ ազգը պետք է գոյատևի իր հայրենի հողի վրա։ Փոխարենը նա հրապարակավ հայտարարել է, որ «եկել է վրեժի ժամանակը» և որպես հետագա գործունեության պլան՝ հռչակել է, որ վրեժ է լուծելու հայ ժողովրդից։ Նկրտումը պարզ է ու բացահայտ. ոչ ոք չկարողանա խանգարել իրեն ու խափանել պանթուրքական ծրագրի իրագործումը։ Չէ՞ որ սա հենց այն է, ինչի համար ընդհանրապես Նիկոլը նշանակվել է թրքական խամաճիկ։

Մինչդեռ Նիկոլին պե՛տք է խանգարել, նիկոլաթրքական այս ծրագրի իրականացումը հույժ անհրաժեշտ է խափանել։ Ժողովուրդն այսօր հրապարակ է դուրս եկել, Նիկոլի ռեժիմին պարտադրում է իր վճռական կամքն ու անհնազանդությունը։ Սա ո՛չ հախուռն սոցիալական դժգոհությունների դրսևորում է, ո՛չ էլ որևէ մեկի քմահաճույքով ծայր առած իշխանության համար հերթական պայքար։ Սա հայ մնալու ճակատագրական կռիվն է, որի հաղթանակի միակ պայմանը Նիկոլին իշխանությունից, հայ ժողվրդի ու հայոց պետության անունից որևէ որոշում կայացնելու իրավունքից զրկելն է։

Հենց Նիկոլն էլ ակամա կամ նոր սադրանք հրահրելու նկրտումով իր հրաժարականը պահանջող ցուցարարների, հայ ժողովրդի ձեռքն է տվել իր թավշյա ռեժիմը տապալելու գործիքը, պրոլետարիտի կլասիկ զենքը` սալաքարը։ Նա դա արել է բոլորովին վերջերս` ապրիլի 8-ին, երբ իր հրահանգով վճռաբեկ դատարանը բեկանեց հենց իր՝ 2008թ․-ի փետրվար-մարտ ամիսներին կատարած հանցանքների համար «Մարտի 1»-ի գործով կայացված դատավճիռը ու արդարացրեց ակնհայտ հանցագործին։ Սա արվեց միայն այն պատճառով, որ նա հիմա վարչապետ է, կարող է ամեն ինչ թելադրել ցանկացած դատական ատյանի։ Իսկ ՄԻԵԴ-ը ճանաչում է նրա այս իրավունքը։

Հետևաբար, եթե Նիկոլը մարտի 1-ին ոչ մի մեղք չի գործել, ուրեմն հիմա բոլորն ու ամեն մեկն իրավունք ունեն զինվել առնվազն քարերով ու մետաղաձողով և Նիկոլին իշխանությունից հեռացնելու առնվազն փորձ ձեռնարկել... Իհարկե, խոշտանգել ու սպանել Նիկոլին հսկող ու ժողովրդից պաշտպանող ոստիկաններին, հրկիզել ռեժիմի պաշտոնյանների ու նրա խամաճիկների, նաև իրենց պաշտոնական պարտականություններ կատարող բժիշկների ու իրավապահների մեքենաները, դիպուկահարներ վարձել, դեսպանատնից ստացած ինստրուկցիաները կատարել պետք չէ, եթե անգամ այս ամենը հիմա համարվում է անպատժելի և լիովին արդարացված։ Այ այս դեպքում բոլորովին պետք չէ Նիկոլին նմանվել։ Այսօր միակ նպատակը Նիկոլին իշխանազրկելն է։ Եվ ուրեմն՝ ի գործ։