Արտաքին 4 տարի առաջ - 13:59 16-05-2022

Զինված տղամարդը կրակ է բացել Կալիֆոռնիայի թայվանական եկեղեցում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լագունա Վուդս քաղաքի թայվանական պրեսբիտերական եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով նահանգի շերիֆի գրասենյակին։
Կրակողը, որը բերման է ենթարկվել, մոտ 60 տարեկան ասիական ծագում ունեցող տղամարդ է։ Նրա դրդապատճառները դեռ անհայտ են։ Եկեղեցու ծխականներից մեկը Los Angeles Times-ին ասել է, որ հրաձգությունից փրկվածները նրան չեն ճանաչել։
Կասկածյալը կրակ է բացել, երբ եկեղեցու ծխականները ճաշելիս են եղել նախկին քահանա Բիլի Չանգի հետ։ Ընդհանուր առմամբ, ճաշին ներկա է եղել մոտ 40 մարդ։
Բիլի Չանգը վնասազերծել է ենթադրյալ հանցագործին, երբ նա փորձել է վերալիցքավորել զենքը: Չանգն աթոռով հարվածել է նրա գլխին, որից հետո մյուսները կապել են նրան մետաղալարերով, գրում են Los Angeles Times-ը և Associated Press-ը՝ վկայակոչելով եկեղեցու ծխականներին: Տեղեկությունը, որ հրաձիգին զինաթափել են հենց ծխականները, հաստատել են շերիֆի գրասենյակից։
Associated Press-ի զրուցակիցը նշել է, որ Լագունա Վուդսում գտնվող թայվանական պրեսբիտերական եկեղեցի հաճախում են հիմնականում թայվանցիները, որոնց միջին տարիքը մոտ 80 տարեկան է։ Միջադեպի հետևանքով վիրավորված ծխականները եղել են 66-ից 92 տարեկան, նշում է գործակալությունը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie