Արտաքին 4 տարի առաջ - 14:35 18-10-2021

ԱՄՆ-ում տղամարդը կրակ է բացել առևտրի կենտրոնում

Փենսիլվանիա նահանգի Լանքաստեր քաղաքի Park City Center առևտրի կենտրոնը ժամանակավորապես փակ է հրաձգության հետ կապված հետաքննության պատճառով, հաղորդում է ABC News-ը:

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 17-ին անհայտ անձը կրակ է բացել առևտրի կենտրոնում: Ոստիկանությունը հաստատել է, որ հարձակման արդյունքում մի քանի մարդ հրազենային վիրավորում է ստացել: Չի ճշգրտվում, թե քանի մարդ է վիրավորվել, սակայն ոստիկանությունը վստահեցրել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Առևտրի կենտրոնի աշխատակիցը հեռուստաալիքին ասել է, որ ինքն ու իր գործընկերները թաքնվել են պահեստում՝ նախքան անվտանգ տարհանվելը:

Միջադեպի հետ կապված մի քանի մարդ է բերման ենթարկվել:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ