Ներքին 4 տարի առաջ - 11:39 16-05-2022

Այսօր ԵՊՀ 103-ամյակն է. ինչպես գիտխորհուրդը վախեցավ Արցախի հարցը քննարկելուց

Այսօր ԵՊՀ 103-ամյակն է, ինչպես նաև ուսանողների և երիտասարդների օրը։ Բնական է, որ ներկայիս կառավարությունում ոչ ոք չի հիշի այս օրը և շնորհավորական ուղերձ չի հղի, որովհետև այսօրվա իշխանությունները նախընտրում են արևմտյան և ռուսական տոնացույցը՝ հայկականից։

Երևանի պետական համալսարանը ևս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողական դեֆորմացիայի է ենթարկում։ Մեր տեղեկություններով, մի քանի դեկաններ փորձել են ԵՊՀ գիտխորհրդի վերջին նիստի օրակարգ մտցնել Արցախի վերաբերյալ հայտարարության ընդունման հարցը, բայց հարցը օրակարգ մտցնելու համար բավարար ձայներ չեն հավաքվել։ Մոտ իննսունհոգանոց գիտխորհրդում երեսուն հոգի չի գտնվել, որ կարծում է, թե Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ԵՊՀ ռեկտոր նշանակված Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում արդեն կարողացել է վախի մթնոլորտ ձևավորել։

Հիշեցնենք, որ նույն գիտխորհուրդը պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էր Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը` 48 կողմ, 5 դեմ 8 ձեռնպահ ձայների համադրությամբ։ Ի դեպ, տեքստի հեղինակներից մեկն էլ ԿԳՄՍ ներկայիս նախարար Վահրամ Դումանյանն էր։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին