Արտաքին 4 տարի առաջ - 19:19 15-05-2022

Գիշերը հրթիռակոծվել է Լվովի շրջանը

Ռուսական զորքերը կիրակի առավոտյան թևավոր հրթիռներով հրթիռակոծել են Լվովի շրջանը, հայտնում են Ուկրաինայի ռազմական և տարածաշրջանային իշխանությունները։
«Հակառակորդի չորս հրթիռներ խոցել են Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Յավորիվ շրջանի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներից մեկը։ Այն ամբողջությամբ ոչնչացվել է։ Վերջին տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան»,– գրել է շրջանի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։
«Արևմուտք» օդային հրամանատարության հակաօդային զորքերը հայտնել են, որ երկու հրթիռ է խոցվել։ Ենթադրվում է, որ արձակումն իրականացվել է Սև ծովում գտնվող սուզանավերից։ ՌԴ ՊՆ-ն առավոտյան ճեպազրույցում ընդունել է Ուկրաինայի այլ շրջանների գնդակոծությունը, սակայն Լվովի շրջանի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում