Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 16:39 13-05-2022

Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը նոր վարչություն ունի

Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը (ZAD) 2022 թվականի մայիսի 7-ին Քյոլնում տեղի ունեցած հիբրիդային ժողովի ժամանակ ընտրել է նոր վարչություն։ Այս մասին հայտնում է խորհրդի ֆեյսբուքյան էջը։

«ԳԿԽ-ի հինգ հոգուց կազմված նորընտիր վարչությունը ներկայացրել է բովանդակալից ու հավակնոտ հինգ կետից բաղկացած ծրագիր, որով ստացել է համագումարի մասնակցիների ձայները ու վստահությունը։ ԳԿԽ-ի ապագա աշխատանքի առանցքը հայապահպանությունն ու զարգացումն է։ Այդ իսկ պատճառով նպատակն է դրվել խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը Գերմանիայում գործող տարբեր հայկական կազմակերպությունների, ինչպես նաև գերմանական քաղաքական և հասարակական դերակատարների հետ։

ԳԿԽ-ի ապագա կողմնորոշումն ու աշխատանքային մեթոդները ներկայացրեց միության նորընտիր ատենապետ պարոն Ջոնաթան Սպանգենբերգը։ Քվեարկության արդյունքում երկու երրորդով ընտրված պարոն Սպանգենբերգը տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել Գերմանիայի հայ համայնքում։ Հայկական սփյուռքի հետ ունեցած իր սերտ կապերի շնորհիվ նա քաջ ծանոթ է Գերմանիայի և ամբողջ աշխարհի հայերի խնդիրներին:

Փոխնախագահի պարտականությունները կկատարի 20 տարի հայկական հարցերով ԳԿԽ-ում զբաղվող պարոն Սերժ Դերհակոպյանը։ Նորընտիր վարչության կազմում են նաև Սամվել Լուլուկյանը, Սիրանուշ Ասատուրյանը և Սիլվա Աժդերյանը։ Պարոն Լուլուկյանը ծնվել է Հայաստանում և 30 տարի ակտիվ գործունեություն է ծավալում գերմանահայ համայնքում։ Տիկին Աստատուրյանը և տիկին Աժդերյանը կաջակցեն ԳԿԽ-ին՝ նահանգային և դաշնային մակարդակներում տարբեր պատգամավորական պաշտոններ ունեցած իրենց կուտակած փորձով:

ԳԿԽ-ի նոր վարչությանը միավորում է ցանկությունը՝ ներկայացնելու Գերմանիայում ապրող հայերին որպես Գերմանիայում գործող համերաշխ համայնք և ամրապնդելու Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ