Մինչև երբ պետք է շարունակվի այսպես. Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամը՝ Փաշինյանին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:05 04-03-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաների մի շարք հարցերին, որոնք վերաբերվել են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների:

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը, հանդիպման ժամանակ մատնանշելով ՔՊ կուսակցության նախընտրական դրույթներն, ասաց, որ արդեն հինգ տարի է կառավարում են, ցավոք սրտի, այս վերջին տարիներին եղել են կորուստներ՝ թե տարածքային, թե մարդկային։

«Պատերազմ է եղել, 4000 զինվորների կորցրինք, Դուք հայտարարեցիք, որ Դուք համար 1 պատասխանատուն եք և մեղավորն եք, դրանից հետո դուք պատրաստակամ եղաք նորից ընտրության գնալ, նորից ընտրվեցիք, մատնանշված դրույթներով, բայց ցավոք սրտի, ամբողջը հակառակ ձևով է գնում։ Մինչև ե՞րբ պետք է շարունակվի այսպես, պարոն Փաշինյան, Դուք չեք տեսնում, որ ինչ որ չի ստացվում, այսօր Հայաստանը կանգնած է լուրջ խնդրի առջև Դուք չեք ցանականում, որ ասեք, որ հիմա էլ պատասխանատու եք և այդ քայլին դիմեք.....

Եթե մեկի մոտ չի ստացվում, մենք տեսնում ենք՝ խնդիրը ավելանում է, ունենք լրջագույն խնդիր, որը ավելանում է և Ձեր կառավարման ժամանակ է դա, դա փաստ է, և մինչև ե՞րբ պետք է սա շարունակվի։ Դուք չեք կարծում, որ պատասխանատվությունը պետք է վերցնեք ձեր վրա և միայն դրանով դա չպետք է սահմանափակվի»,- նշեց Լուլուկյանը։

Փաշինյանը պատասխանելով դիտարկամնն՝ ասաց. «Այն, որ ես հիմա ձեր դիմաց նստած եմ, նշանակում է, որ ես կրում եմ պատասխանատվությունը։ Այն, ինչ ես հիմա անում եմ, դա պատասխանատվության արտահայտություն է։ Այն, ինչ-որ դուք հիմա ասում ու մեջբերում եք, ձեր թվարկած տարբեր դետալների մեջ ոչ մի հակասություն չկա, խնդիրն այն է, թե ինչ հերթականությամբ պետք է մենք այդ ամենը դասավորենք»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ