Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:42 13-05-2022

Հղի կնոջը վրաերթի ենթարկած վաշտի հրամանատարը ազատության մեջ է. տուժող կողմի հույսը դատախազությունն է

Դատարանը մերժել է Երևանում 29-ամյա Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած, ՀՀ վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքում դատավոր Ռազմիկ Մարիկյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ապա վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժել է կալանավորման միջնորդությունը և քննիչի որոշումը թողել անփոփոխ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը Oragir.news-ին ասաց, որ իրենք իրավասու չեն բողոքարկելու դատական որոշումը, ավելին` այս փուլում իրենց հասանելի չէ նաեւ դատական ակտը։ Նա նշեց, որ այս դեպքում չկալանավորելու որոշումը բողոքարկելու իրավասություն ունի դատախազությունը, հույս ունեն` վերջինս կբողոքարկի առաջին ատյանի որոշումը։

Նշենք, որ ի սկզբանե Քննչական կոմիտեն Նավասարդյանին անազատության հետ չառնչվող խափանման միջոց էր ընտրել, դատախազի ցուցումով` կալանքի միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Րաֆֆի Ասլանյանը վերջում ավելացրեց` սպասենք հետագա զարգացումներին։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետին ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։ Սոնա Մնացականյանը հղի էր։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր