«Ալրաղացի Լյովիկը» դատապարտվեց 9 տարվա ազատազրկման ՀՀ կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է ԳԱԱ Լեզվի և Գրականության ինստիտուտները միավորվում են, իրական նպատակը շենքի վաճառքն է Հացադուլի մեջ գտնվող 50-ամյա դատապարտյալը հիվանդանոցում մահացել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևան +29°
Ներքին 2 ամիս առաջ - 16:02 28-04-2022

Ի՞նչ վատ բան է արել վաշտի հրամանատարը, նա գործել է ՃՈ կանոններին համապատասխան․ պաշտպան

Ալբինա Բարեղամյան

Լրագրող

Նախօրեին ողբերգական մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որի հետևանքով 28-ամյա հղի կին էր մահացել: Չէր հաջողվել փրկել նաև պտղի կյանքը: Դեպքից հետո պարզ դարձավ, որ կինը վրաերթի է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի ավտոմեքենայով: Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ վրաերթի ենթարկողը եղել է վաշտի հրամանատարը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ համապատասխանաբար ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը: Վաշտի հրամանատարին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, վաղը լրանում է 72-ժամյա ժամկետը․ նախաքննական մարմինը կա՛մ պետք է մեղադրանք առաջադրի նրան, կա՛մ էլ նա ազատ կարձակվի։

Ոստիկանի պաշտպան Ռուբեն Բալոյանը, Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով ձերբակալումը բողոքարկելու վերաբերյալ հարցին, նշեց՝ իրենք այդ որոշումը չեն բողոքարկել։ Դիտարկմանը՝ թեպետ իր պաշտպանյալին մեղադրանք չկա առաջադրված, բայց հանրությունը նրան մեղադրում է արագ երթեւեկելու, վրաերթից հետո կանգ չառնելու, մի խոսքով՝ հղի կնոջ սպանության մեջ, փաստաբանն արձագանքեց․ «Դուք մոռանում եք, որ կատարողը սովորական քաղաքացի չէ, այլ վարչապետի ուղեկցող գումարտակի հրամանատարն է։ Դա առաջին մեքենան է, որը վարչապետին ուղեկցում է»։
Մեկ այլ դիտարկմանը՝ այսինքն, եթե ուղեկցող գումարտակի հրամանատար է, ուրեմն զերծ է մարդկային հատկանիշներից, Բալոյանն ասաց, թե պետք չէ շահարկել կնոջ հղիությունը․ «Ոստիկանները օգնել են, շտապ օգնություն են կանչել, շտապ օգնությունն անմիջապես մոտեցել է, ուրեմն այդ կինը անօգնական չի մնացել, բոլորն էլ օգնություն են ցուցաբերել, այդ կինը տեղափոխվել է հիվանդանոց, պետք է սա օբյեկտիվ ձևով լուսաբանել։ Ըստ տեղեկությունների՝ ինքը որոշ տարածություն անցնելուց հետո կանգնել է, մեքենան տարել է տուգանային հրապարակ և հետ է վերադարձել դեպքի վայր։ Այդ կնոջն էլ ցույց են տվել անհապաղ օգնություն։ Ի՞նչ վատ բան է արել»։

Հարց - Ինչպե՞ս թե, չծնված երեխայի եւ կնոջ մահվան պատճառ է դարձել, ոչ մի վատ բան չի՞ արել։ Դրանից վատ բան էլ է լինո՞ւմ։
Պատասխան - Դուք այդ ենթատեսքստով չպետք է հարցեր տաք։
Հարց - Ես տալիս եմ այն հարցերը, որոնք այսօր հանրությանն են հետաքրքիր։
Պատասխան - Իմ պաշտպանյալը գործել է Ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների շրջանակում։

Ալբինա Բարեղամյան