Վերջերս Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը մի գրություն է գրել Տիգրան Ավինյանին, ըստ որի` ինքն իրեն պատրաստվում է Երևանի բյուջեի հաշվին Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաք գործուղել։
Կարելի էր կարծել, որ նա մեկնում է ինչ֊որ գիտաժողովի կամ նման այլ միջոցառման, որին հեռավար մասնակցելը անհնար կլիներ։
Գործուղմանը, ըստ կարգի, պետք է հետևեր հաշվետվություն կամ զեկուցագիր։ Ավաղ, ընդամենն իր ֆեյսբուքյան էջում Պետոյանը երկու բառով պատմել է այս թանկարժեք գործուղման մասին, այն է` «Հուսանք մյուս տարի Երևանում»։

Այլ գրառմամբ Կենտրոնի ղեկավարը փոխանցում է, որ սա, իր բառերով ասած, «աշխարհի լավագույն կայֆերիցա»։

Բարեբախտաբար, Գրիգոր Հասրաթյանը, Մուրադ Մուրադյանը կամ Երևան քաղաքի այլ հարգարժան ղեկավարներ մեր օրերում ողջ չեն...