Ներքին 3 ամիս առաջ - 14:46 11-05-2022

Ցուցարարները 6 նստարան են վնասել. ո՞վ է վերանորոգել դրանք

Ալբինա Բարեղամյան

Լրագրող

Երեւանում եւ մարզերում ընդդիմադիրների «Դիմադրություն» շարժումը շարունակվում է։

Օրական տասնյակ փողոցներ եւ պողոտաներ են փակում ցուցարարները` որոշ դեպքերում օգտագործելով հանրային գույքը, այն է` աղբամաններ, նստարաններ, այլ առարկաներ։

Oragir.news-ը Երեւանի քաղաքապետարանից փորձեց ճշտել` որքա՞ն գույք է վնասվել այս օրերին, եւ այդ վնասված գույքը քաղաքապետարա՞նն է նորոգում։ Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից նշել են. «Նստարանների հաշվարկը բարդ է, որովհետև մի մասն են քաղաքապետարանի հաշվեկշռի վրա, վարչական շրջաններով է բաշխված։ Իսկ ինչ վերաբերում է աղբամաններին, ապա վնասվել է վեց աղբաման, որոնք ԵԱՍՄ ուժերով նորոգվել են»։