Միտք Ներքին 4 տարի առաջ - 12:02 09-05-2022

Մեզ նոր Շուշի է պետք, նոր հաղթանակներ

Նիկոլ Փաշինյաննն այսօր՝ մայիսի 9-ին, շնորհավորել է սիրելի հայրենակիցներին և բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով։ «Այս տոնը խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը»,-ասել է նա։

Բայց մայիսի 9-ը մեզ համար եռատոն է, ու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակից բացի՝ նաև Շուշիի ազատագրման օրն է և Արցախի բանակի կազմավորման օրը։ Այս երկու տոնական օրերը երկու տարի է՝ մենք այլևս չունենք։ Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ, որ մենք մայիսի 9-ին մնանք միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հույսին ու մխիթարվենք դրանով, որ սովետական բանակի կազմում կռվել ու հաղթել ենք։ Երկու տարի է՝ մենք կոտրված ու պարտված սրտով ենք գնում Հաղթանակի զբոսայգի՝ ոչնչացված «եռատոն» նշելու։ Նիկոլն ու իր թիմը հանձնեցին Շուշին, հանձնեցին Արցախը, ջախջախեցին Արցախի բանակը, ու այսօր հպարտությամբ խոսում են միայն Հայրենական մեծ պատերազմի մասին՝ «մոռանալով» Շուշիում տարած մեր հաղթանակի մասին։

«Մարտի դաշտում տարած հաղթանակները միշտ չէ, որ կարողացել ենք դարձնել կյանքի հաղթանակ: Մարտի դաշտում կրած մեր անհաջողությունները պիտի կարողանանք դարձնել հաղթանակ՝ կրթության, գիտության, արդյունաբերության, տնտեսության, արտաքին քաղաքականության ոլորտում, որոնց հանրագումարը պիտի լինեն տևական և կայուն խաղաղությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը»,- այսպես է նաև հիշել Արցախի ու Շուշիի մասին՝ առանց Շուշիի անունը տալու։ Այս տողերով Փաշինյանն ընդամենը հիշեցրել է, որ ինքը հետ չի կանգնել իր ազգադավ ծրագրից՝ հանձնել Արցախը վերջանականապես և այն դարձնել Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի կազմում։

Փաշինյանը կոտրեց մեր մեջ հաղթական ոգին, որ երբևէ ունեցել ենք, դրա համար է նաև, որ երկու տարի է՝ փողոց դուրս եկած ժողովուրդը չի կարողանում հաղթել նաև իրեն։ Բայց մեզ նոր հաղթանակներ են պետք, մեզ նոր Շուշի ու Արցախ է պետք։ Հայ ժողովրդին ճակատամարտում հաղթելն ու նրա հաղթական ոգին կոտրելը տարբեր բաներ են։ Մենք պարտվել ենք, բայց ծնկի չենք եկել։ Այսօր և՛ պարտված ենք, և՛ ծնկած։ Մենք երբեք այսքան կոտրված, նվաստացած ու հոգեպես տկար վիճակում չենք եղել։ Այս ամենի մեղավորը գործող իշխանույթունն է։ Բայց մեղավոր կլինենք նաև մենք, եթե համակերպվենք այս իրավիճակի հետ, որ շարունակելու ենք ծնկած ապրել ու նվաստանալ, որ այլևս երբեք նոր հաղթանակներ չենք կերտելու։ Նախ, երկրի ներսում չպետք է թողնել, որ Նիկոլ Փաշինյանը վայելի իր հաղթանակը հայ ժողովրդի հանդեպ և իրեն զգա ինչպես սեփական ազգին ծնկի բերած բռնապետ։

Ներսում հաղթանակի հասնելուց հետո պետք է հաղթանակներ գրանցենք նաև արտաքին թշնամիների դեմ պայքարում։

Սա մեր վերջին շանսն է՝ կերտելու մի նոր արշալույս մեր նորագույն պատմության էջերում։ Այդժամ մենք Շուշին էլ նորից հետ կբերենք, Հադրութն էլ, Արցախն էլ։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով