Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:14 04-05-2022

Աղվան Հովսեփյանը դատարանի դահլիճ եկավ, դրսում մարդիկ են հավաքված․ տեսանյութ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ժամը 15։00֊ին մեկնարկելու է քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը։

Նշենք, որ այս գործը դատարան է ուղարկվել օրեր առաջ, այսօր առաջին նիստն է։ Գործով անցնում են Հովսեփյանն ու «Տիգրան Մեծ» հրատարկչության ղեկավար Վրեժ Մարկոսյանը։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Քանի որ, ըստ կարգի, մինչ դատաքննությանն անցնելը, դատարանը պետք է կալանավորված ամբաստանյալի (այս դեպքում` Հովսեփյանի) խափանման միջոցի հարցը լուծի, Վրեժ Կիրակոսյանը չի ներկայացել նիստին։

Դատարանի բակում են հավաքվել Հովսեփյանի կողմնակիցները։ Րոպեներ առաջ դատարան եկավ նաեւ Աղվան Հովսեփյանը։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»