Մամուլ 4 տարի առաջ - 09:12 20-10-2021

7 տարի առաջվա դեպքն ու Աղվան Հովսեփյանը. նոր զարգացումներ կլինեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն արդեն 1,5 ամսից ավելի է, ինչ կալանքի տակ է պահում ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին: Վերջինիս պաշտպաները դիմել են ՀՔԾ, որ այս գործով քննի Շանթի Յուրայի դեմ քրեական գործով քննիչին ու դատախզին: Կմտածեք՝ ինչ կապ ունի Աղվան Հովսեփյանը, նրա կալանքը Շանթի Յուրայի տան հարձակման հետ. բանն այն է, որ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը՝ խարդախության, կաշառքի գործով, հիմնված է նույն Յուրայի տված ցուցմունքների վրա:

Նրա դեմ ցուցմունք տվողներից մեկը իր մտերիմ ընկեր, գործարար Յուրա Ղարիբյանն է կամ Շանթի Յուրան, ուստի ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանները պահանջում են հարցաքննել Շանթի Յուրա մականունով հայտնի Յուրա (Վարշամ) Ղարիբյանի գործը նախկինում քննած քննիչներին ու դատախազներին։ Ու մինչ Հատուկ քննչական ծառայությունը կքննի դեպքի հանգամանքները ու հարցաքննության կկանչի այս քրեական գործով դատախազին ու քննիչին, «Ժողովուրդ» օրաթերթը տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպով ուշագրավ մանրամասներ է պարզել:

Բանն այն է, որ 7 տարի առաջ գործարար Յուրա Ղարիբյանի տունը օրը ցերեկով իբր գողության նպատակով մտել է հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան՝ Գեւորգ Սարգսյանը։ Ըստ լուրերի՝ նա Շանթի Յուրայի տուն էր մտել ոչ թե գողության, այլ մեկ ուրիշ նպատակով: Բանն այն է, որ հարձակում գործած անձը ամենեւին էլ չքավոր խավի ներկայացուցիչ չէ, ուստի չի բացառվում, որ Յուրա Ղարիբյանը ինչ-ինչ հարցեր է ունեցել իր տուն ներխուժած անձի հետ, եւ դա է եղել պատճառը, որ Գեւորգ Սարգսանը օրը ցերեկով մտել է Շանթի Յուրայի տուն՝ նրա հետ հաշիվներ մաքրելու, եւ սպանվել։

Ստացվում է, որ ՀՔԾ-ն, դատախազներին ու քննիչներին հարցաքննության հրավիրելուց բացի, պետք է կրկին քննի 7 տարի առաջ տեղի ունեցած ավազակային հարձակման խորքային պատճառները եւ հասկանա, թե ինչու սպանեցին հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսային:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան