Ուղիղ եթեր
Այս ամբողջ ընթացքում պարոն Հովսեփյանը կարող էր գտնվել քաղաքացիական հիվանդանոցում, սակայն հրաժարվել է․ Աղվան Հովսեփյանի պաշտպան
copy image url

Այս ամբողջ ընթացքում պարոն Հովսեփյանը կարող էր գտնվել քաղաքացիական հիվանդանոցում, սակայն հրաժարվել է․ Աղվան Հովսեփյանի պաշտպան

Ներքին 3 տարի առաջ - 22:07 10-11-2021

Նախկին գլխավոր դատախազ և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը մոտ 2 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Կալանքին զուգահեռ նրա առողջական խնդիրները շարունակում են գլուխ բարձրանալ։ Նրա պաշտպան Սասուն Ռաֆաելյանը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ Հովսեփյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ բժիշկների հսկողության ներքո:

«Անցել է բազմաթիվ հետազոտություններ։ Կա նաև վիրահատության անհրաժեշտություն, որի կապակցությամբ ևս համապատասխան հետազոտությունները ընթացքի մեջ են, և որևէ բան հստակ չկա։ Ցանկանում եմ արձանագրել մի բան, որ այս ամբողջ ընթացքում պարոն Հովսեփյանը կարող էր գտնվել քաղաքացիական հիվանդանոցում, սակայն հրաժարվել է՝ հայտնելով, որ ավելի լավ է ՔԿՀ-ում հետազոտություններն անցկացվի և եթե այլ հնարավորություն չկա բուժումը կազմակերպելու, նոր միայն դրանից հետո վիրահատության ենթարկվի»։

Անդրադառնալով քրեական գործին, փաստաբանն ասաց՝ իրենց մասով դեռևս ոչ մի նորություն չկա։ Նրա խոսքերով՝ բացի Հովսեփյանից մեկ հոգի ևս անցնում է այս գործով։ Նա նաև նշեց, որ բոլոր դրվագներով շահագրգիռ անձինք ցուցմունքներ տվել են Հովսեփյանի դեմ։

Հարցին, թե ուղղորդված ցուցմունքնե՞ր են, Ռաֆաելյանը խուսափեց պատասխանել։ Աղվան Հովսեփյանը մինչ այս պահը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով:

Ըստ հաղորդագրության՝ փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
19:45 Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
16:20 «Նաիրիտ»-ի ապամոնտաժումն անխուսափելի է. «գիգանտները» թույլ չեն տա, որ ՀՀ-ում կաուչուկ արտադրվի
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
23:53 Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը բարձր է․ Stratfor
20:06 Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ հայ․ քաղբանտարկյալ Լիդյայի նամակը՝ ՔԿՀ-ից