ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել։
«Ինձ և ևս մի քանի տասնյակ հոգի բերման ենթարկեցին։ Հիմա Կենտրոնի բաժանմունքում ենք։ Նիկոլին փաստորեն Իմոդիումը չօգնեց։ Պիտի միանգամից պռոբկա խփել։ Իսկ մեր պայքարը շարունակվելու է»,-գրել է նա:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: