Ներքին 4 տարի առաջ - 17:58 30-04-2022

Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել

Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.

«Այսօր իմ լավ ընկեր Արագած Ախոյանին մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2- րդ հոդվածի 1-ին մասով։

Մեղադրանքի էությունը փաստացի կայանում է նրանում, որ պարոն Ախոյանն իր «լայվերից» մեկում ասել է, որ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ: Բնականաբար, ես այդ մտքի հետ համաձայն եմ։

Խնդրում եմ քննչական մարմնին հրապարակել Ախոյանին առաջադրված ամբողջական մեղադրանքը և Ախոյանի կողմից այդ կապակցությամբ տրված ցուցմունքը. թե՛ ես և թե՛ պարոն Ախոյանը դրա դեմ չենք առարկում։ Այժմ այսքանը»։

Ամենից շատ դիտված