Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:51 23-04-2022

ՌԴ դեսպանը՝ Փաշինյանի` Ռուսաստան այցի արդյունքների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ռուսաստան այցի կարեւորագույն արդյունքներից է այն պնդումը, որ մեր հարաբերությունները եղել են, կան եւ կմնան դաշնակցային՝ միտված ապագային։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա հիշեցրեց, որ երկու կողմերը, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները, բարձր են գնահատել այցը։

«Դրա վկայությունն է համատեղ հայտարարությունն է, որում շատ մանրամասն ներկայացվել է մեր երկրների դիրքորոշումները ինչպես ժամանակակից աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի առանցքային հարցերի, երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցի ժամանակ ստորագրվել է 30 կետից բաղկացած համատեղ հայտարարություն։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան