Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:33 20-10-2026

«Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է

«Գուստավ» ռեստորանի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել կանանց սանհանգույցում, հետախուզվում է։ Այս մասին 24News-ին հայտնել են Քննչական Կոմիտեից։

ՔԿ-ից փոխանցում են, որ նշված անձը Հայաստանի Հանրապետությունում չէ։ Հենց դրանով պայմանավորված՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանք և հետախուզում հայտարարելու որոշում։ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի փոխանցմամբ, հետախուզում հայտարարելու մասին որոշումն արդեն ուղարկվել է ոստիկանություն։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ «Գուստավ» ռեստորանի 47-ամյա լիբանանահայ մենեջեր Քրիստոֆեր Վարդանյանն իր անձնական հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանում և գաղտնի տեսանկարահանումներ իրականացրել։ Դեպքի մասին տեղեկությունները հայտնվել են անգամ Google-ում՝ ռեստորանի էջի կարծիքների բաժնում։

Դեպքի վերաբերյալ նամակ է ստացել նաև Sputnik Արմենիայի խմբագրությունը։ Ըստ հրապարակման՝ մի կին հայտնել է, որ ռեստորանի մենեջերը, ենթադրաբար, հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Կինը, հայտնաբերելով հեռախոսը, դիմել է մենեջերին, որն էլ հաստատել է, որ հեռախոսն իրեն է պատկանում։

Ռեստորանը հրապարակային արձագանքում նշել էր, որ տվյալ անձն իր մենեջերն էր, սակայն ազատվել է աշխատանքից։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը