Ավելին 5 տարի առաջ - 17:19 17-10-2021

Nike-ի թոփ մենեջերը խոստովանել է, որ տարիներ առաջ դեռահասի է սպանել

Nike Jordan USA-ի տնօրեն Լարի Միլլերը Sports Illustrated-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ 56 տարի առաջ մի դեռահասի է սպանել:

Միլլերը պատմել է, որ 1965 թվականին Արևմտյան Ֆիլադելֆիայի փողոցներում, երբ ընդամենը 16 տարեկան էր, 38 տրամաչափի ատրճանակով կրակել է 18-ամյա երիտասարդի կրծքին, որը տեղում մահացել է:

Nike-ի տնօրեն Ջորդանը սպանությունը անվանել է «վրեժխնդրության ակտ», քանի որ նրա ընկերը նախկինում սպանվել էր մեկ այլ խմբավորման հետ բախման ժամանակ: Միլլերը և նրա ընկերները գնացել էին փնտրելու որևէ մեկին, ով կապ ուներ հակառակորդ խմբավորման հետ:

Նա գնդակահարել է առաջին հանդիպած մարդուն: Միլլերի խոսքով՝ իրեն «սա կերել է ներսից»:

Այդ ժամանակ Nike-ի տնօրեն Ջորդանը Cedar Avenue ավազակախմբի անդամ էր, որին նա միացել էր 13 տարեկանում: Նա այս սպանության համար բանտ է նստել, բայց այն թաքցրել է բոլորից ավելի քան 50 տարի:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա աստիճանաբար պատմում էր այս մասին իր մերձավոր շրջապատի մարդկանց, այդ թվում՝ Nike-ի համահիմնադիր Ֆիլ Նայթին. «Ես ցնցված էի, թե որքան դրական էր արձագանքը»:

Խոստովանությունը տեղի է ունեցել նրա հուշերի թողարկումից առաջ, որը նախատեսված է հաջորդ տարի: Միլլերը հույս ունի, որ իր օրինակը կարող է հույս տալ այն մարդկանց, ում կյանքը մթագնել է:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում