Ներքին 4 տարի առաջ - 14:49 23-04-2022

Կազմակերպված պղծում են. Գյումրիի քաղաքային հատվածից գողացել են Արցախի դրոշը. Արթուր Գևորգյան

Քանդակագործ, Գյումրիի «Քանդակագործության ազգային թանգարանի» տնօրեն Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ գողացել են Արցախի դրոշը Գյումրիի կենտրոնական՝ փոքր քաղաքային հատվածից, Ձիթողցյանների տան դիմացից։

Oragir.news-ը կապ հաստատեց Արթուր Գևորգյանի հետ՝ հարցնելու, թե ո՞րն է գողության պատճառը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկել: Վերջինս նշեց, որ կարող է հարցին պատասխանել ընդհանրական. «Այժմ մեր երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ուղղված են հայկական ինքնության դեմ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում վանդալիզմի ու պղծարարության դեպքեր միայն դրոշների նկատմամբ չէ, որ լինում են, այլև քանդակների, խաչքարերի նկատմամբ էլ են լինում։ Սա 15-րդ դեպքն է, երբ խաչքար են կոտրում, քանդակներ պղծում»։

Հարցին՝ ովքե՞ր են այդ ամենի կազմակերպիչները, նա պատասխանեց, որ ենթադրությունների դաշտ չի ուզում մտնել. «Կարող եմ արձանագրել մի բան. սա կազմակերպված, հակահայ գործընթաց է։ Նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները կարող են արած լինել, նույն հաջողությամբ կարելի է ասել, որ տեղացիները կամ հակընդդեմ ինչ-որ ուժեր են արել»։

Գևորգյանի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ արձանների, քանդակների պղծման դեպքեր են եղել, ընդ որում՝ Կոմիտասի, Նժդեհի արձանների, խաչքարերի, հարթաքանդակների։

«Մամուլում շատ են հանդիպում նման պղծման դեպքեր, օրինակ՝ մի օր եղավ, երբ պղծման չորս-հինգ դեպք տեսանք, ինչից պարզ է դառնում, որ այս ամենը նպատակադրված, կազմակերպված երևույթ է։ Օրինակ՝ խաչքարի վրա արված հարթաքանդակի՝ Քրիստոսի պատկերի պղծման դեպքը վերջին երեք օրվա ընթացքում արդեն երկրորդն է։ Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր փորձում են ամեն կերպ պայքար տանել Արցախի խնդրի, հայկական ինքնության և առհասարակ Հայաստանի դեմ»։

Իսկ թե ինչ են պատրաստվում անել դեպքի հետ կապված, նա ասաց. «Մենք նորն ենք այժմ տեղադրելու ՀՅԴ անդամ տղաների ջանքերով, ովքեր և ահազանգել էին։ Ֆորմալ հսկողություն արդեն կիրականացնենք։ Դեպքի առթիվ հաղորդում է տրվել ոստիկանություն, հիմա գործն են ուսումնասիրում, որովհետև նմանատիպ բաների վրա աչք փակել հնարավոր չէ։ Անտարբերությունը լավ բանի չի բերելու, հիմա մենք պետք է կանխենք այս գործողությունների վերջնարդյունքը»։


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
19:29 Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով