copy image url
Ավելին 3 տարի առաջ - 13:19 23-04-2022

Բոսնիա և Հերցեգովինայում մեկ մարդ է զոհվել երկրաշարժի հետևանքով

Ապրիլի 22-ի գիշերն ուժեղ երկրաշարժ է գրանցվել Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի մոտակայքում, որին հաջորդել են առնվազն 30 հետցնցումներ։ Այս մասին հայտնում է Republika Srpska-ն:
Ամենահզոր ցնցումը Ռիխտերի սանդղակով 4,4 բալ է եղել։
Մահացել է մեկ մարդ։ Որոշ շրջաններ հաղորդում են նյութական լուրջ վնասների մասին։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Խորվաթիայում և Սլովենիայում։