Միտք 4 տարի առաջ - 11:22 20-04-2022

Մենք խաղաղության սին հույս ենք փայփայում, իսկ Ադրբեջանը մեզ ահաբեկիչ երկիր է համարում

Թուրքիայի ներխուժումը Իրաք մեծ ոգևորություն է առաջացրել Ադրբեջանում: Քաղցը գրգռած ու հագենալու միտում չունեցող մեր հարևան երկրի լրատվամիջոցները չեն դադարում արդարացնել այդ ներխուժումը՝ մեկը մյուսին հերթ չտալով: Ադրբեջանի քաղաքական վերլուծաբաններն ու գործիչները Թուրքիայի գործողություններն Իրաքում մատնանշում են որպես օրինակ ու հնարավորություն ապագայում Արցախի և Հայաստանի ներսում ադրբեջանցիների զինված գործողությունների համար: Համոզում են, որ կարող են ներկայացնել աշխարհին՝ պատճառաբանելով, թե իրենք ներխուժել են Արցախ և Հայաստան, որպեսզի պատժեն հայ ահաբեկիչներին, ինչպես Թուրքիան է պատժում քուրդ ահաբեկիչներին Իրաքում:

Արդեն սցենարը գրում են այնպես, որ քուրդ զինյալների շարքերում կռվում են նաև հայ ահաբեկիչներ, որ նրանք ոչ միայն Իրաքում են, այլև Հայաստանում: Ինչպես Թուրքիայի պայքարն է արդարացի ահաբեկիչների դեմ Իրաքում, այնպես էլ արդարացի կլինի Ադրբեջանի պայքարը ահաբեկիչների դեմ Հայաստանում. սա նույնպես այդ սցենարից է: Իսկ լսելով հայ ահաբեկիչներ՝ բնավ էլ հարկ չկա զարմանալու, քանի որ դա ասում է թուրքը, որ կարող է նաև ասել, թե նավաբեկության պատճառ դարձած Խաղաղ օվկիանոսում լողացող այսբերգի մեջ հայկական մոլեկուլներ կամ տարրեր կան: Եվ որպեսզի Կասպից ծովում կանխեն նավաբեկությունը, պետք է Արցախի և Հայաստանի ներսում ոչնչացնեն այդ տարրերն ու մոլեկուլները: Ւսկ դա հիմնավոր ու արդարացի պատճառ է, որպեսզի զենքով ներխուժեն հայկական տարածքներ: Հենց այդպես էլ լուրջ-լուրջ կներկայացնեն աշխարհին, և աշխարհն էլ նույն լրջությամբ կամ անլուրջ կընդունի սույնը որպես իրողություն: Իրականում թուրքը թքած ունի՝ աշխարհը լո՞ւրջ է ընդունում, թե՞ անլուրջ, կարևորն այն է, որ ինքն է լուրջ իր նպատակներում:

Այդ տրամադրությունն ու հաշվարկն է Ադրբեջանում ճիշտ այն ժամանակ, երբ մեր իշխանությունները միամտորեն կամ միտումնավոր հավատում կամ հավատացնում են մեզ, թե Ադրբեջանն արցախահայությանն անվտանգության երաշխիքներ կտա և խաղաղ հարևանություն կանի Հայաստանի հետ: Մենք խաղաղության սին հույս ենք փայփայում, իսկ Ադրբեջանը մեզ ահաբեկիչ է համարում և փորձում է ներխուժել Արցախ ու Հայաստան՝ Իրաք ներխուժած Թուրքիայի օրինակով:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ

Ձեզ գուցե հետաքրքրի