Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 00:12 16-04-2022

Փաշինյանն ամենասթափն ու ազատն է․ արձագանքներ Բաքվից

Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերության (ադրբեջաներեն՝ «İctimai TV») «Halbuki» (թարգմանաբար՝ «Մինչդեռ») հաղորդման մեկնաբան Օրխան Ֆիքրեթօղլուն կարծիք է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջնորդներից ամենաադեկվատն է, իսկ քաղաքական տեսանկյունից՝ ամենաազատը։

Ներկայացնելով Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ելույթի կարևոր դրույթները՝ Ֆիքրեթօղլուն նշել է, որ ըստ Փաշինյանի՝ եթե Հայաստանը Շուշին չհանձներ, ադրբեջանցիները մինչև Երևան կհասնեին, իսկ զոհերից կարելի էր խուսափել, եթե ժամանակին հանձնվեին հողերը։ Հեռուստամեկնաբանի կարծիքով՝ փաստացի, Հայաստանի իշխանություններն ընդունում են, որ պատերազմը սխալ էր, և պատերազմից կարելի էր խուսափել առանց զոհերի՝ հավելելով, որ ղարաբաղյան երկու պատերազմ է եղել, երկուսն էլ անիմաստ զոհերով, հետևապես, հայերը 1994 թվականին չպետք է գրավեին Շուշին ու Ղարաբաղը։

Ֆիքրեթօղլուի կարծիքով՝ Ղարաբաղում որևէ հանրաքվե չի անցկացվելու, քանի որ այդպես որոշել է Ադրբեջանը։ Լրագրողի պարզաբանմամբ՝ եթե կողմերը միմյանց հետ ժամանակին լեզու գտնեին, իսկ ադրբեջանցիները Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցությամբ 50-100 տարի խաղաղ գոյակցեին նախկինի պես, հետագայում կմտածեին դրա շուրջ և ժամանակը ցույց կտար, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։

«Հայերն ասում են, թե Շուշին հանձնել են, ո՛չ, մենք գրավել ենք այն։ Նրանք մեղադրում էին մեզ, որ մենք չենք ցանկացել բանակցել՝ կանգնեցնելու պատերազմը, մինչդեռ այդ հողերի համար մեր տղաներն էլ են զոհվել։ Եկեք իրար չխաբենք․ մեր տղաները կռվել և արյուն են թափել իրենց հողի համար։ Փաշինյանն ասում է՝ մենք սուվերեն պետություն ենք, պետք է հարգեք մեր ինքնիշխանությունը, իսկ մենք պետություն ենք, քաղաքացի, իշխանություն, և տեր ենք այն ամենին, ինչը մեզ է պատկանում», - եզրափակել է իր խոսքը Ֆիքրեթօղլուն։


Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը